Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Վերջերս Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո Կարակասի և նրա շրջակա տարածքների երկինքը կարմրել է, հաղորդում է VTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դա պայմանավորված է օպտիկական և օդերևութաբանական երևույթով, որն առաջանում է օդում մասնիկների բարձր կոնցենտրացիայի դեպքում։
Հեռուստաալիքը բացատրում է, որ երկրաշարժից հետո մթնոլորտ է արտանետվում փոշի, ավազ և մանրադիտակային բեկորներ, որոնք «զտում են արևի լույսը»։ Դրա պատճառով օդի շերտի միջով անցնում են ամենաերկար ալիքները, որոնք համապատասխանում են կարմրավուն և նարնջագույն երանգներին։ Ըստ մասնագետների՝ դրանք «շրջակա միջավայրի ֆիզիկական ռեակցիա են պինդ տարրերի նկատմամբ»:
Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի է ունեցել երկու երկրաշարժ՝ 7,2 և 7,5 մագնիտուդով։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 1943 մարդ, վիրավորվել՝ 10571-ը: Անհայտ կորած է համարվում մոտ 5000 մարդ։ Reuters գործակալությունը հայտնել է, որ ավերվել կամ լրջորեն վնասվել է 59 հազար շենք, առանց բնակարանի է մնացել առնվազն 16 հազար մարդ:
Տեսանյութը՝ այստեղ


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն