OpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպը
OpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են արհեստական բանականության (ԱԲ) համար համատեղ մշակված առաջին չիպը՝ Jalapeño («Հալապենյո») անվամբ։ Սա OpenAI-ի առաջին սեփական ԱԲ պրոցեսորն է և կարևոր քայլ ընկերության արտադրանքների ու մոդելների համար ամբողջական տեխնոլոգիական հենք ձևավորելու ռազմավարության մեջ։
Նոր չիպն արտադրվելու է Broadcom-ի կողմից և օգտագործվելու է OpenAI-ի մոդելների ինֆերենսի (եզրահանգման)՝ ChatGPT-ի և ընկերության մյուս ծառայությունների օգտատերերի հարցումների մշակման ռեսուրսատար գործընթացում։ Jalapeño-ն պատկանում է մասնագիտացված ASIC չիպերի դասին։ Այսպիսի լուծումները NVIDIA-ի գրաֆիկական պրոցեսորների համեմատ պակաս ունիվերսալ են, սակայն ավելի մատչելի են և կարող են օպտիմալացվել ԱԲ-ի կոնկրետ խնդիրների համար։ OpenAI-ում նշել են, որ չիպը մշակվել է ընդամենը ինը ամսում, ինչպես նաև ընկերությունն ինքնուրույն ստեղծել է այն հաշվարկային համակարգի «զգալի մասը», որտեղ այն կիրառվելու է։
Ընկերությունները նորույթն անվանում են «ինտելեկտի պրոցեսոր» և նոր հարթակի առաջին ԱԲ արագացուցիչ, որը նախատեսված է ժամանակակից ԱԲ ծառայությունների արագությունը, հուսալիությունն ու հասանելիությունը բարձրացնելու համար։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ