Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
Հեղինակավոր Forbes պարբերականն իր ծավալուն հոդվածում անդրադարձել է Գագարինում հունիսի սկզբին բացված նոր ԱԲ տվյալային կենտրոնին, որը հագեցած է NVIDIA Blackwell առաջատար գրաֆիկական պրոցեսորներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Պարբերականը նշում է, որ Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի։ Նշվում է, որ Eleveight AI ընկերության «ԱԲ գործարանում» տեղադրված են 512 NVIDIA Blackwell B300 պրոցեսորներ, որոնք ներկայում հասանելի արհեստական բանականության (ԱԲ) ամենահզոր սարքավորումներն են:
«Մենք այս կետին հասել ենք քայլ առ քայլ՝ սխալների և շարունակական ջանքերի միջոցով. այս նախագիծը հանկարծակի բեկում չէ, այլ երկար տարիների հետևողական աշխատանքի արդյունք, իսկ այն փաստը, որ մենք չվախեցանք ձախողվելուց, այսօրվա հաջողության նախադրյալներից մեկն էր»,- նշել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարար Հայրապետյանն ընդգծում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխգործակցությունը «NVIDIA»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ, որը սկիզբ է առել 2019 թվականին Սիլիկոնյան հովտում կայացած հանդիպմամբ և շարունակվել 2023 թվականին Հուանգի՝ Հայաստան կատարած այցով։ Այդ քննարկումները, նրա խոսքով, կենտրոնացած են եղել ոչ միայն ԱԲ, այլև դրա գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և կարողությունների ստեղծման վրա»։
Հոդվածն ամբողջությամբ` այստեղ:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ