KAT7 սպիտակուցը Ալցհեյմերի հիվանդության դեպքում կապված է նեյրոբորբոքման հետ. Neuron
Կենդանիների մոդելների վրա կատարված փորձերում և Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդկանց ուղեղի «հետմահու» նմուշների ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ KAT7-ի ակտիվությունը կապված է նեյրոբորբոքման ուժեղացման և կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացման հետ։
Գիտնականները պարզել են, որ KAT7-ը գործում է որպես էպիգենետիկ կարգավորող, որն ազդում է միկրոգլիայում գեների աշխատանքի վրա։ Դրա բարձր ակտիվության դեպքում ուժեղանում է CMPK2 սպիտակուցի արտահայտվածությունը, ինչը հանգեցնում է միտոխոնդրիալ ԴՆԹ-ի արտադրանքի ավելացմանը և դրա արտահոսքին բջիջների ցիտոպլազմա։
Այդ «արտահոսքը» գործադրում է բորբոքման բնածին իմունային մեխանիզմներ, ներառյալ cGAS-STING և NLRP3 ազդանշանային ուղիները, որոնք սովորական վիճակում մասնակցում են օրգանիզմի պաշտպանությանը, բայց քրոնիկական ակտիվացման դեպքում նպաստում են նեյրոնների վնասմանը։
Արդյունքում՝ միկրոգլիան անցնում է մշտապես ակտիվացված բորբոքային վիճակի, ինչն ուժեղացնում է ուղեղի հյուսվածքի ախտահարումը, խափանում է սինապսների աշխատանքը և կարող է արագացնել կոգնիտիվ վիճակի անկումը։
Ալցհեյմերի հիվանդության կենդանական մոդելների և ուղեղի մարդկային նմուշների մոտ հայտնաբերվել է KAT7-ազդանշանային համալիրի բարձր ակտիվություն, ինչպես նաև նրա աշխատանքի հետ կապված էպիգենետկ մոդիֆիկացիայի մարկերներ։
Հատկապես կարևոր է, որ KAT7-ի ակտիվության ճնշումը՝ կամ գենետիկ հեռացումը միկրոգլիայում, կամ դեղերով արգելափակումը WM-3835 փորձնական միացության օգնությամբ, հանգեցրել է ուղեղի բորբոքման զգալի նվազման։ Կենդանիների մոտ, միևնույն ժամանակ, նվազել է ամիլոիդային բեռնվածությունը, բարելավվել է սինապտիկ ճկունությունը և վերականգնվել են հիշողության և վարքային թեստերի ուսուցման ցուցանիշները, ներառյալ Մորիսի ջրային լաբիրինթոսը։
Այս արդյունքները ցույց են տալիս, որ KAT7-ը միկրոգլիան պահում է քրոնիկական «մարտական պատրաստ վիճակում»՝ ուժեղացնելով նեյրոբորբոքումը և խորացնելով պաթոլոգիան Ալցհեյմերի հիվանդության դեպքում։
Դրա արգելափակումը հնարավոր է, որ կարող է նվազեցնել բորբոքումը և բարելավել կոգնիտիվ ֆունկցիաները, համենայն դեպս՝ մինչկլինիկական մոդելներում։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ