ԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով
ԱՄՆ կառավարությունը Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին պաշտոնական մեղադրանք է առաջադրել՝ 1996 թվականին ԱՄՆ քաղաքացիների սպանության նպատակով երկու ինքնաթիռի վրա հարձակման կապակցությամբ։ «Մենք ակնկալում ենք, որ նա այստեղ կներկայանա կամավոր, կամ կբերվի այլ եղանակով և կհայտնվի բանտում»,- Մայամիում հայտարարել է գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը։
Մեղադրանքները կապված են 1996 թվականի մի միջադեպի հետ, երբ կուբայական կործանիչները խոցել էին «Brothers to the Rescue» («Եղբայրներ հանուն փրկության») հումանիտար կազմակերպությանը պատկանող երկու ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել էր չորս մարդ։ Կաստրոն, ով այդ ժամանակ զբաղեցնում էր զինված ուժերի նախարարի պաշտոնը, մեղադրվում է ինքնաթիռների ոչնչացման և չորս սպանությունների իրագործման մեջ։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև Կուբայի ևս հինգ քաղաքացիների, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի այն օդաչուներին, ովքեր խոցել էին այդ ինքնաթիռները։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Կաստրոյին սպառնում է ցմահ ազատազրկում։
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը X-ի իր միկրոբլոգում Կաստրոյի դեմ ներկայացված մեղադրանքներն անվանել է «զավեշտալի» ու «քաղաքականապես մոտիվացված» և Կուբայի նախկին նախագահին բնութագրել է որպես հերոս, ում, նրա խոսքով, Լատինական Ամերիկայում և ողջ աշխարհում հարգում են որպես «ապստամբների հրամանատար և պետական գործիչ»։
«Սա քաղաքական որոշում է, որը չունի որևէ իրավական հիմք, և որի նպատակն է լրացնել այն դոսյեն, որն ԱՄՆ-ը կեղծում է՝ արդարացնելու համար Կուբայի վրա ռազմական հարձակում գործելու խենթ գաղափարը», — գրել է Դիաս-Կանելը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է երկրի կառավարության որոշումը, սակայն հայտարարել է, որ հակամարտության էսկալացիայի անհրաժեշտություն չի տեսնում։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն