Agile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորությունները
AI Conf Armenia համաժողովի շրջանակներում Հայաստան է այցելել գերմանական Agile Robots SE ընկերության պատվիրակությունը՝ ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Չժաոպենգ Չենի գլխավորությամբ, Linkedin-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ «Ուրախ էինք Հայաստանում հյուրընկալել Agile Robots SE ընկերությանը՝ գործադիր տնօրեն և հիմնադիր Չժաոպենգ Չենի գլխավորությամբ։
Այցը, որն անցկացվեց AI Conf Armenia համաժողովի շրջանակներում, երկխոսության արժեքավոր հնարավորություն ստեղծեց արհեստական բանականության և ռոբոտաշինության ոլորտների վերջին զարգացումների շուրջ։
Հայաստանի ամերիկյան համալսարանի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող Ինժեներական քաղաք կատարած այցերի ընթացքում տեղական ինժեներական ընկերությունների հետ քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղիներն ու հետագա համատեղ նախաձեռնությունները»,- գրել է Արշակյանը։
Նա հավելել է, որ այս համատեքստում ապրիլի 10-ին Հայաստանի վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդին է ներկայացվել ASOF (Armenian Society of Fellows) և Հայաստանի նորարարական հիմնադրամի կողմից մշակված ARCS.ai ծրագիրը։
«Այն կենտրոնացած է ռոբոտաշինության և արհեստական բանականության, մասնավորապես՝ «ֆիզիկական ԱԲ»-ի (#physicalAI) զարգացման վրա՝ որպես տեխնոլոգիական հաջորդ ալիքի առանցքային ուղղություններից մեկը՝ հիմնվելով Հայաստանի ամուր կրթական և հետազոտական հենքի վրա։
Լիահույս ենք, որ այս քննարկումները կվերածվեն գործնական համագործակցության և նոր հնարավորություններ կստեղծեն առաջատար տեխնոլոգիաների ոլորտում»,- եզրափակել է Արշակյանը։
AI Conf Armenia համաժողովը Երևանում կայացել է ապրիլի 18-ին։


















































Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Երևան-Սևան ճանապարհի վնասված կամուրջը սեղմ ժամկետներում կհիմնանորոգվի. Դավիթ Խուդաթյան
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրու...