Ուսման հրավեր Սլովակիայի Հանրապետության բուհերում սովորելու նպատակով
Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է 2026-2027 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսական ծրագրերի համար կրթաթոշակի մրցույթ, որին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները:
Կրթաթոշակը նախատեսված է մի շարք առաջնահերթ մասնագիտությունների համար, այդ թվում՝ մանկավարժություն, տնտեսագիտություն, բնապահպանություն, կենսատեխնոլոգիա, ճարտարագիտություն, ՏՏ, բժշկագիտություն, գյուղատնտեսություն, ճարտարապետություն և այլ ոլորտներ:
Մրցույթին կարող են դիմել առցանց եղանակով՝ https://www.vladnestipendia.sk/en/. դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026թ. մայիսի 25-ն է:
Կրթաթոշակի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութից:
Հավելյալ հարցերի դեպքում կարելի է գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +421 907 551 404 հեռախոսահամարով կամ տեղեկանալ կից նյութից:
Դիմելու բոլոր պայմաններն ու պահանջվող փաստաթղթերը հասանելի են պաշտոնական կայքում: Ընտրված թեկնածուները պարտավոր են ընդունվելու պահին ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները, այդ թվում՝ ՀՀ համապատասխան մարմնի կողմից տրված պաշտոնական երաշխավորագիր:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ