Օսկանյան. Կարելի է հասնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը
Կարելի է հասնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը: Փետրվարի 17-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքով՝ դա ենթադրում է կա՛մ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության, կա՛մ Հայաստանի հետ միավորման փաստի ճանաչում: «Ես հակված եմ երկրորդ տարբերակին եւ վստահ եմ, որ դա իրականություն կդառնա»,- ընդգծեց Օսկանյանը:
ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ լուրջ բանակցային գործընթաց է անհրաժեշտ: Վարդան Օսկանյանը որպես իր ասածների հիմնավորում վկայակոչեց սեփական փորձը, միջազգային կառույցների հետ աշխատանքի մեթոդների իմացությունը:


















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել