Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթի (SSS-2026) շրջանակում կազմակերպված գործընկերների ընթրիքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Ոչ ֆորմալ ձևաչափով անցկացված միջոցառումը համախմբել էր նախագծի գործընկերներին և աջակցող կազմակերպություններին՝ նպատակ ունենալով քննարկել համագործակցության հեռանկարները։
Իր ելույթում նախարար Հայրապետյանը բարձր է գնահատել Սևան Ստարտափ Սամմիթի դերը Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացման գործում՝ ընդգծելով, որ նախագիծն արդեն ձեռք է բերել միջազգային ճանաչում։ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ SSS-ն արդյունավետ հարթակ է գործընկերային հարաբերությունների ամրապնդման և Հայաստանի տեխնոլոգիական ներուժի միջազգային ներգրավվածության ընդլայնման համար։ Նախարարը նաև հավելել է, որ Սամմիթի միջազգայնացման և «արտահանման» գործում ցուցաբերվող աջակցությանը զուգընթաց` ՀՀ կառավարությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս ներդրումային մասնակցությամբ. Կառավարությունը Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի համակազմակերպիչն է, միջոցառման իրականացման նպատակով հատկացրել է 200 մլն դրամ։
SSS-2026-ը կմեկնարկի հուլիսի 26-ին Սևանի ափին՝ մեկ հարթակում համախմբելով աշխարհի տարբեր երկրների ստարտափների, առաջատար մասնագետների և ներդրողների՝ նորարարության ու փորձի փոխանակման յուրօրինակ միջավայրում։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ