Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Վերջին երեք տարիներին Հայաստանում զգալիորեն կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ հասանելի չեն նախադպրոցական ծառայությունները։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ իրականացված աշխատանքի արդյունքում գրանցվել է էական առաջընթաց։
«Մեր աշխատանքի արդյունքում էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ։ Այս պահին մեր 1011 բնակավայրերից միայն 87-ում նախադպրոցական ծառայություն հասանելի չեն կամ 8,6 տոկոսում։ Ընդամենը 3 տարի առաջ այդ ցուցանիշը 229 կամ 22,7 տոկոս էր»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ Կառավարության կողմից իրականացվող «500 մանկապարտեզների» ծրագիրը միտված է հատկապես այն համայնքներին, որտեղ նախկինում առկա էին հասանելիության խնդիրներ։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ