Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Հայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետ Վեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համար Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ) Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվում Օդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումների Սենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը Ժոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ ՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին

Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում 
Հայաստան

Արաքսիա Սվաջյանը շրջել է Շիրակի մարզի արհեստագործական, միջին մասնագիտական և հանրակրթական մի շարք հաստատություններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ։ Նա շրջել է մարզի մի շարք արհեստագործական և միջին մասնագիտական, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում։

Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարան, Գյումրու տնտեսագիտական վարժարան, Արթիկի պետական քոլեջ և Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարան կատարած այցերի ընթացքում նախարարի տեղակալը ծանոթացել է ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպմանը, առկա խնդիրներին, ինչպես նաև շենքային պայմաններին և նյութատեխնիկական հագեցվածությանը։

Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանում Արաքսիա Սվաջյանը զրուցել է ուսանողների և դասավանդողների հետ, քննարկել ուսումնական գործընթացի կազմակերպման, սովորողների մասնագիտական պատրաստվածության և անհրաժեշտ սարքավորումների առկայության հետ կապված հարցեր։ Նշվել է, որ ուսումնարանում գերակա ուղղություններով դասավանդվում է 4 մասնագիտություն, գործում է 11 մասնագիտական խումբ՝ ընդհանուր առմամբ 147 սովորողով։ Նախարարի տեղակալը հետաքրքրվել է նաև գերակա մասնագիտություններով կրթաթոշակ ստացող, ինչպես նաև տրանսպորտային փոխհատուցման կարգից օգտվող սովորողների մոտիվացիայի բարձրացմամբ։ Այնուհետև Արաքսիա Սվաջյանն այցելել է Արթիկի պետական քոլեջ, որտեղ սովորում է 423 ուսանող՝ 8 մասնագիտություններով․ շուրջ 120 ուսանողներ հարակից համայնքներից են հաճախում դասերի։ Նախարարի տեղակալը շրջել է քոլեջի երկու մասնաշենքերում, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին։ Մասնաշենքերից մեկում առկա է մարզադահլիճ, որը նախատեսվում է վերանորոգել պետական միջոցներով։ Նշվել է նաև, որ քոլեջը մասնակի հագեցած է տեխնիկական միջոցներով: Ուսանողների հետ զրույցում Արաքսիա Սվաջյանը հետաքրքրվել է նրանց մասնագիտական հետագա գործունեությամբ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հաջորդաբար այցելել է Գյումրու տնտեսագիտական վարժարան։ Նա սովորողների հետ զրուցել է մասնագիտական կողմնորոշման, հանրակրթության պետական նոր չափորոշչի շրջանակում ներդրված խորացված առարկայական ուսուցման, ընդունելության քննությունների և ուսումնական գործընթացին առնչվող այլ հարցերի մասին։ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ նոր չափորոշչով սահմանված մոտեցումները կօգնեն աշակերտներին առավել արդյունավետ օգտագործել դպրոցում ստացած գիտելիքները բուհեր ընդունվելու ժամանակ՝ նվազեցնելով կրկնուսույցների կարիքը։ Արաքսիա Սվաջյանը 9-րդ դասարանի աշակերտներից հետաքրքրվել է՝ ինչպես են պատրաստվում ավարտական քննություններին, բնագիտական առարարկաներից քննություն հանձնելու որ ձևաչափն են նախընտրում՝ թեստայի՞ն, թե՞ նախագծային աշխատանք։ Նա նաև զրուցել է 9-րդ դասարանում «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը էսսեի ձևաչափով անցկացնելու մասին։ Նախարարի տեղակալի խոսքով՝ նախագծային աշխատանքներն ու էսսեները կարևոր են աշակերտների վերլուծական կարողությունների և քննադատական մտածողության ձևավորման և զարգացման առումով։ Նշվել է նաև՝ վարժարանում «ԱԲ սերունդ» կրթական ծրագրի շրջանակում արհեստական բանականության խորացման ուսուցում է իրականացվում:

Գյումրու տնտեսագիտական վարժարանում սովորում է շուրջ 860 աշակերտ, իսկ ուսուցիչների շուրջ 80 տոկոսը հաջողությամբ հաղթահարել է կամավոր ատեստավորման գործընթացը։

Աշխատանքային այցի վերջին կանգառը Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանում էր, որտեղ սովորում է 113 ուսանող․ նրանցից 66-ը հարակից համայնքներից են։ Ուսումնարանում դասավանդվում է 8 մասնագիտություն։ Նախարարի տեղակալը ծանոթացել է հաստատության շենքային պայմաններին, առկա խնդիրներին, ինչպես նաև զրուցել սովորողների հետ՝ հետաքրքրվելով հետագա ծրագրերով և զբաղվածության հեռանկարներով։

Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալը կրթական հաստատությունների ղեկավարների հետ քննարկել է նաև ուսումնական գործընթացի կազմակերպման, հաստատությունների արդյունավետ գործունեության ապահովման և մանկավարժական կադրերի մասնագիտական զարգացմանը վերաբերող հարցեր։