Հայաստանի համայնքների թիվը 70-ից կդառնա 64. միավորվում է 9 համայնքի 80 բնակավայր
Առաջարկում ենք միավորել 9 համայնք 80 բնակավայրով և ձևավորել խոշորացված 3 համայնքներ 3 մարզերում: Այդ մասին Կառավարության՝ մարտի 12-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
Երեք խոշորացված համայնքներն են Ստեփանավան համայնքը Լոռու մարզում, որը ներառում է ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի բերդ համայնքները, ընդհանուր՝ 20 բնակավայր, Գորիս համայնքը՝ Սյունիքի մարզում, որը ներառում է ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները, ընդհանուր՝ 28 բնակավայր, և Եղեգնաձոր համայնքը՝ Վայոց ձորի մարզում, որը ներառում է Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները, ընդհանուր՝ 32 բնակավայր: «Փոփոխությունն իրականացնելուց հետո ՀՀ համայնքների ընդհանուր թիվը 70-ի փոխարեն կդառնա 64»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ չկա գեթ մեկ դեպք, երբ համայնք խոշորացված լինի, բայց հետո մտածեն, որ պետք չէր նման բան անել: Ըստ վարչապետի՝ բոլոր դեպքերում էլ տեսանելի է շատ կոնկրետ ազդեցություն համայնքի, բնակավայրերի կյանքի, ինչպես նաև սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:
«Խոշորացված համայնքների սուբվենցիոն կարողություններն էականորեն և անգամներով մեծանում են, և սա շատ կարևոր արձանագրում է,- ասաց Փաշինյանը և պարզաբանեց,- էֆեկտն այն է, որ ընտանիքը մեծանում է, կարիքը մեծանում է, բայց նաև աշխատող ձեռքերն են շատանում, գույքահարկ վճարողի պոտենցիալն է մեծանում, բաշխումներ անելու հնարավորությունն է մեծանում, էլ չեմ ասում, որ Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով և դոտացիաներով ավելի մեծ ֆինանսավորում է իրականացնում:
Եկեք արձանագրենք, որ նախորդող շրջանում խոշորացման արդյունքում որևէ մտավախություն չարտահայտվեց, ոչ մի գյուղ իր անունը չկորցրեց, ոչ մի գյուղ իր ինքնությունը չկորցրեց, իր տրադիցիան չկորցրեց և այլն: Ընդհակառակը՝ երևացին աշխատանքներ:
Կառավարության համար էլ է հեշտ: Կառավարության համար ավելի հեշտ է աշխատել 60 համայնքի ղեկավարի հետ, քան թե 600, 800 համայնքների ղեկավարների հետ, որոնց կաթսան սովորաբար դատարկ է»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...