Գյուղերից մեկում 37-ամյա կինը տեղի դպրոցում հայհոյանքներ է հնչեցրել, սպառնացել դանակով, վնասել տնօրենի մեքենան
Մարտի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնավան գյուղի 37-ամյա բնակչուհին նույն օրը առավոտյան մտել է գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ շուրջ 10-ից 15 րոպե անհասցե հայհոյանքներ հնչեցրել՝ խաթարելով դպրոցի բնականոն աշխատանքը, այնուհետև մտել դպրոցի տնօրեն, Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Հասմիկ Մ․-ի աշխատասենյակ, իր մոտ գտնվող պայուսակից հանել խոհանոցային դանակը և սպառնացել, որ այդ դանակով կսպանի նրան։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 3-ին ժամը 10։15-ի սահմաններում Նունե Մ․-ն մտել է վերոնշված դպրոց, որտեղ դպրոցի կոլեկտիվի և աշակերտների ներկայությամբ անհասցե շուրջ 10-ից 15 րոպե հայհոյանքներ է հնչեցրել՝ խաթարելով դպրոցի բնականոն աշխատանքը, փնտրել տնօրենին, մտել նրա աշխատասենյակ պայուսակից հանել խոհանոցային դանակ, պահել տնօրենի ուղղությամբ, մոտենալով նրան՝ հնչեցրել է սպանության սպառնալիքներ՝ ասելով կմորթեմ, կսպանեմ, իսկ տնօրեն Հասմիկ Մ․-ն այդ սպառնալիքներն իրական համարելով փախել է աշխատասենյակից։
Ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ ամենից հետո դպրոցի աշխատակիցների հորդորով Նունե Մ․-ն դպրոցից դուրս է եկել և նկատելով բակում կայանված Հասմիկ Մ․-ի կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենան՝ իր մոտ եղած նույն դանակով ավտոմեքենան քերծել է՝ պատճառելով գույքային վնաս։
Նունե Մ․-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, հայտնաբերվել, ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Վեդիի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիքը։
Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին