Հակակոռուպցիոն կոմիտեում 2025-ին քննվել է 2585 քրեական վարույթ, որոնցից ավարտվել են 890-ը
Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը: Հիմնական զեկուցող, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն իր ելույթում անդրադարձավ հիմնական շեշտադրումներին ու առանցքային կետերին:
Նրա խոսքով՝ չնայած ծանրաբեռնվածությանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն 2025-ին էական աշխատանք է կատարել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներ իրականացնելու, իրավակարգի և օրինականության ամրապնդման ուղղությամբ:
«2025-ի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթներում քննվել է ընդհանուր 2585 քրեական վարույթ, որոնցից ավարտվել են 890-ը: Ավարտված վարույթներից 273-ը՝ 661 անձանց վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ 617-ը կարճվել են: Ընթացքը լուծված քրեական վարույթներից 124-ը քննվել են 2-7 տարի ժամկետում, իսկ 219-ը՝ մեկ տարի ժամկետում»,- հայտնեց Նահապետյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ 2025-ին Հակակոռուպցիոն կոմիտեում 296 վարույթ ավելի է քննվել, քան 2024-ին: 2025-ին, նախորդ տարվա համեմատությամբ ավարտված վարույթների թիվն աճել է 41-ով: «Այսինքն՝ 2024-ի համեմատությամբ 2025 թվականին քննված վարույթների թիվն աճել է 12,9 տոկոսով, իսկ ավարտված վարույթների թիվը՝ 4,8 տոկոսով: 2025-ին մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել ընդհանուր 298 հանրային ծառայող, այդ թվում՝ նախկին պաշտոնատար անձինք»,- տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...