Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Հայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետ Վեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համար Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ) Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվում Օդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումների Սենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը

Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Հայաստան

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ ՀՀ-ում խաղային ոլորտի վերաբերյալ անօրինական գովազդի տարածումն արգելված է

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում արգելվում է շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի, վիճակախաղի (այդ թվում՝ տոտալիզատորի), ինչպես նաև դրանց կազմակերպիչների վերաբերյալ ցանկացած տեսակի գովազդ։

Օրենսդրության համաձայն՝ գովազդի տեղադրումը թույլատվում է բացառապես համապատասխան կազմակերպչի պաշտոնական կայքում և խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորի (խաղասրահի, բուքմեյքերային գրասենյակի) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա։ Կոմիտեն ընդգծում է, որ տվյալ իրավակարգավորման խստագույն պահպանումը պարտադիր պահանջ է։

Սակայն վերջին շրջանում ՊԵԿ-ի կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ աճել են սահմանված արգելքների շրջանցման փորձերը։ Գովազդի արգելքը շրջանցվում է տարբեր մեխանիզմներով։

Եվ այսպես՝ սոցիալական ցանցերի օգտատերերի, բլոգերների, հայտնի մարզիկների, երգիչների կամ շոու բիզնեսի այլ ներկայացուցիչների կողմից պարբերաբար տարածվում են անուղղակի և քողարկված գովազդային բնույթի նյութեր։

 Մասնավորապես՝

  • հանրային միջոցառումների ընթացքում կազմակերպվում են արարողակարգային գործողություններ, որոնց ընթացքում տեսանելիորեն ցուցադրվում են խաղային արտադրանք արտադրողի կամ կազմակերպչի անվանումները,
  • հանրային դեմքերը հագնում են հագուստ, կրում աքսեսուարներ կամ այլ պարագաներ՝ խաղային գործունեություն իրականացնող կազմակերպիչների անվանումներով կամ տարբերանշաններով,
  • տեսանյութերը, երաժշտական հոլովակները կամ այլ տեսալսողական նյութերը նկարահանվում են խաղատների կամ խաղասրահների տարածքներում՝ ընդգծված բրենդավորմամբ, և հետագայում տարածվում են հանրային հարթակներում։

ՊԵԿ-ը մատնանշում է, որ համացանցում զգալիորեն աճել են նաև այն դեպքերը, երբ օտարերկրյա պետություններում գործող կայքերն իրենց խաղային գործունեությունը գովազդում են ՀՀ տարածքում՝ ծառայություններ առաջարկելով ՀՀ քաղաքացիներին։  Գովազդի արգելքը շրջանցվում է տարբեր մեխանիզմներով, այդ թվում՝ անուղղակի գովազդային հաղորդագրությունների, թվային հարթակներում բոնուսային խթանող առաջարկների և քողարկված այլ ձևաչափերով։ Կոմիտեն կրկին շեշտում է, որ օտարերկրյա պետությունում լիցենզավորված լինելը չի ազատում տվյալ կազմակերպություններին կամ նրանց ներկայացուցիչներին ՀՀ տարածքում գործող օրենսդրության պահպանման պարտավորությունից։

Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված խաղային գործունեությամբ զբաղվող ընկերությունները ևս փորձում են տարատեսակ մեխանիզմների կիրառմամբ շրջանցել գովազդի արգելքը։

Կոմիտեն նախազգուշացնում է, որ խաղային ոլորտի գովազդն, իր բովանդակությամբ և մատուցման ձևաչափով, առաջացնում է արագ շահույթի խաբուսիկ պատկերացում՝ թերագնահատելով հնարավոր կորուստներն ու կախվածության զարգացման ռիսկերը։

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ուղղակի կամ անուղղակի ձևերով օրենսդրական արգելքի շրջանցումը՝ ներառյալ միջնորդավորված, քողարկված կամ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, ենթակա է իրավական գնահատման և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Կոմիտեն հորդորում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում խստագույնս պահպանել «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջները, իսկ գովազդի արգելքի շրջանցման ցանկացած դեպքի մասին տեղեկացնել վերահսկող մարմնին (ՊԵԿ-ին)՝ 010 30-42-92 կամ 010-30-42-91 հեռախոսահամարներով։