Ընկերության հաշվետարը հափշտակել է 20 մլն դրամ, կատարել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կ.Ա.-ն հանդիսանալով ՀՀ-ում գործող ընկերության հաշվետարը, սակայն փաստացի հանդիսանալով այդ ընկերության տնօրենը, 2025 թվականի հունվարի 28-ից մինչև 2025 թվականի ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային հափշտակությամբ, խմբի կազմում, օգտագործելով ՀՀ-ում գործող բանկերից մեկի էլեկտրոնային սպասարկման կետ հանդիսացող կայքը և արտասահմանյան բանկերի թողարկած պլաստիկ քարտերի տվյալները, արտասահմանյան բանկերի քարտապաններից բազմաթիվ գործարքներով փորձել է հափշտակել 764 մլն 358 հզր 558 ՀՀ դրամ գումար։
Արդյունքում, Կ․Ա․-ն հափշտակել է 20 մլն ՀՀ դրամ և այն փոխանցել ընկերությունների օգտին ՀՀ ՊԵԿ հաշիվներին՝ այդ գործարքները ձևակերպելով իբրև մաքսային վճարներ՝ առաջացնելով այդ ընկերությունների համար հարկային գերավճարներ՝ դրանով իսկ խեղաթյուրելով հափշտակված առանձնապես խոշոր չափերով գումարի ծագման աղբյուրը։
Այնուհետև, Կ.Ա․-ն ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով դիմում է ներկայացրել ՀՀ ՊԵԿ՝ խնդրելով ներմուծման մաքսատուրքից, ավելացված արժեքի հարկից և մաքսային գործառնությունների համար պետական տուրքից առկա գերավճարի 14 մլն 850 հզր ՀՀ դրամը վերադարձնել, որը վերադարձվել է, իսկ գումարի մնացած մասն ուղղվել է նշված ընկերությունների հարկային պարտավորությունների մարմանը:
Ընկերության հաշվետարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ հանցագործությանը ներգրավված անձանց շրջանակը և դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին