Մեր անվտանգության առաջին պաշտպանական գիծը հենց դիվանագիտությունն է, բալանսավորված արտաքին քաղաքականությունը․ Միրզոյան
Մարտի 2-ին կայացել է ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառում։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հադես է եկել ուղեձով: Իր խոսքում նախարարն ընդգծել է. «Վերջին տարիները ցույց են տալիս, որ դիվանագիտությունն իսկապես մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության ճարտարապետության առանցքային բաղադրիչներից մեկն է։
Չափազանցություն չի լինի թերևս ասելը՝ մեր անվտանգության առաջին պաշտպանական գիծը հենց դիվանագիտությունը, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն է, որ ընթացիկ շարժերի պայմաններում կամ փոթորկվող ծովերում թույլ է տվել անվտանգ նավարկել և մեր պետականության նավը խաղաղ ջրեր բերել:
Այսօր էլ նույն գիտակցմամբ մենք ջանքեր ենք գործադրում այդ նավը հասցնելու հաջորդ տրամաբանական հանգրվանին՝ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և մեր շուրջ հանդուրժողականության, համագործակցության, բաց սահմանների միջավայրի ձևավորմանը»:
Նախարար Միրզոյանը շնորհավորել է Երևանում և արտերկրում աշխատող ՀՀ դիվանագետներին՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով հակամարտության գոտիներում այսօր ծառայություն իրականացնող դիվանագետներին:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակված դիվանագետների երդմնակալության արարողությունը: Հայաստանի Հանրապետութան վարչապետի կողմից նորանշանակ դիվանագետին շնորհվել են վկայականներ։
Դիվանագիտական ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների և անբասիր աշխատանքի, ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար ՀՀ ԱԳ նախարարի հրամանով շնորհվել են արտահերթ դիվանագիտական աստիճաններ, մի շարք դիվանագետներ արժանացել են խրախուսման:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...