Հինգ կամ ավելի դեղամիջոցների միաժամանակյա ընդունումը մեծացնում է լնդերի հիվանդության առաջացման վտանգը
Հետազոտողների տվյալներով՝ 65 տարեկանից բարձր մարդկանց ավելի քան 30-40%-ը պարբերաբար ընդունում է մի քանի դեղամիջոց, իսկ խրոնիկական հիվանդություններ ունեցողների համար այդ ցուցանիշն ավելի բարձր է: Սակայն մի քանի դեղորայքային թերապիան կարող է բացասաբար անդրադառնալ ատամների առողջության վրա:
Գիտնականները նշում են, որ շատ տարածված դեղամիջոցներ, դրանց թվում՝ հակադեպրեսանտները, հակահիպերտոնիկ դեղամիջոցները և հակախոլիներգիկ ներգործությամբ դեղամիջոցները, նվազեցնում են թքի արտադրությունը: Դա հանգեցնում է քսերոստոմիայի (բերանի չորություն), որը մեծացնում է կարիեսի, կանդիդոզի (սնկային վարակ), լորձաթաղանթի բորբոքային վնասվածքների և լնդերի հիվանդության առաջացման վտանգը:
Բացի դրանից, որոշ դեղամիջոցներ կարող են հարուցել լնդերի հյուսվածքի աճ, խոցերի առաջացում, համի զգացողության փոփոխություններ և պրոթեզներ կրելու դժվարություն:
Իրավիճակն ավելի է բարդանում այն փաստով, որ բուժառուները հաճախ չորությունն ու անհարմարությունն ընկալում են որպես ծերացման բնական դրսևորում և ախտանիշների մասին իրենց ատամնաբույժին չեն հայտնում: Ընդ որում, ատամնաբույժները միշտ չէ, որ լիովին տեղեկացված են նշանակված բուժման մասին, և բժշկական և ատամնաբուժական մասնագետների միջև հաղորդակցությունը մնում է սահմանափակ։
Հեղինակներն ընդգծում են միջառարկայական մոտեցման անհրաժեշտությունը՝ պարբերաբար վերանայելով դեղամիջոցները բուժող բժշկի և դեղագործի հետ, հնարավորինս նվազեցնելով դեղորայքային ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ուժեղացնելով կանխարգելիչ միջոցառումները։
Խոսքը բարձր ֆտոր պարունակող ատամի մածուկների, բերանի խոռոչի խոնավեցնող միջոցների և անհատականացված հիգիենայի առաջարկությունների օգտագործման մասին է: Հետազոտողները կարծում են, որ նման միջոցառումները կարող են օգնել պահպանելու տարեց բուժառուների բերանի խոռոչի առողջությունը և բարելավելու նրանց կյանքի որակը:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ