ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական էստրադայի նվիրյալ Ռաիսա Մկրտչյանն այսօր նշում է ծննդյան 84-րդ տարեդարձը
ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանն այսօր նշում է ծննդյան 84-րդ տարեդարձը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են սիրված երգչուհուն՝ շնորհավորելու տարեդարձի կապակցությամբ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը Ռաիսա Մկրտչյանին մաղթել է քաջառողջություն, անսպառ էներգիա և նորանոր ներշնչումներ:
Նա ընդգծել է՝ տարեդարձը և մյուս կարևոր առիթները հնարավորություն են գնահատելու սիրված երգչուհու արվեստն ու ստեղծագործությունները. «Շնորհակալություն ենք հայտում Ձեզ երկարամյա բեղուն գործունեության, հայ երաժշտարվեստում ունեցած ավանդի և ներդրման համար: Մեր այցը գնահատանքի խոսք ասելու և Ձեր ներկայությունը վայելելու առիթ է: Գիտեմ, որ հիմա էլ ակտիվ աշխատում եք ուսանողների հետ, շփվում երիտասարդների հետ և Ձեր հարուստ փորձը փոխանցում նոր սերնդին: Ձեր թողած հետքը հայ երգարվեստի պատմության մեջ նշանակալի է. լիահույս եմ՝ Ձեր ներկայությունը դեռ երկար տարիներ կվայելենք: Մաղթում ենք անսպառ եռանդ և էներգիա, բեղուն ստեղծագործական գործունեություն»:
Ռաիսա Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և արժևորման համար՝ նշելով, որ երգելու և աշխատելու եռանդն ու ցանկությունը միշտ կա, և որքան երկար կարողանա աշխատել, վայելել բեմական կանքը, այնքան լավ ինքնազգացողություն կունենա:
Այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը Ռաիսա Մկրտչյանին տեղեկացրել է, որ հեղինակային իրավունքի ոլորտում նախարարությունը գործընկեր կազմակերպությունների և կառույցների հետ նախաձեռնել է օրենսդրական բարեփոխումներ՝ ոլորտում առկա բացերը վերացնելու, արվեստագետների ժառանգության հեղինակային իրավունքները պաշտպանելու նպատակով։
Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ նախարարությունը պատրաստակամ է մշտապես աջակցելու սիրված երգչուհուն ստեղծագործական և համերգային գործունեության հետ կապված հարցերում։
Ռաիսա Մկրտչյանը վերհիշել և պատմել է տարբեր տարիների ստեղծագործական հետաքրքիր դրվագների մասին:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն