Մոտ օրերս կհայտնվեմ վրացական բանտերից մեկում. Սահակաշվիլի
«Նախագահ Պորոշենկոն վերջնական որոշում է կայացրել»,- ասել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ անդրադառնալով իր հնարավոր արտահանձնմանը։
Ուկրաինական News One հեռուստաընկերության եթերում «Նոր ուժերի շարժման» առաջնորդը հայտարարել է, որ չնայած արևմտյան դիվանագետների զգուշացումներին՝ Ուկրաինայի նախագահն արդեն բանակցել է Վրաստանի իշխանությունների հետ և մի քանի օրից իրեն կձերբակալեն ու կարտահանձնեն։
«Ինչպես հասկանում եմ, Պորոշենկոն, չնայած արևմտյան դիվանագետների խիստ նախազգուշացումներին, ինձ Վրաստանին արտահանձնելու վերջնական որոշում է կայացրել։ Նա բանակցել է Վրաստանի օլիգարխիկ իշխանությունների հետ և մի քանի օրից պատրաստվում են ինձ ձերբակալել ու արտահանձնել»,-ասել է Սահակաշվիլին։
Նա ընդգծել է, որ Վրաստանում սուտ մեղադրանքների հիման վրա մոտ օրերս վճիռ են կայացնելու։
«Ամենայն հավանականությամբ, մոտ օրերս կհայտնվեմ վրացական բանտերից մեկում, սակայն ժողովուրդը իշխանափոխության և արտահերթ ընտրությունների պահանջով պետք է դուրս գա փողոց»,- հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին՝ իր աջակիցներին կոչ անելով շարունակել ցույցերը։
Աղբյուրը՝ aliq.ge


















































Սաակաշվիլին դատարանում բացատրել է իր բոլոր դժբախտությունների պատճառները. «Չորս տարեկանում շնաձուկը կծել է իմ ոտքը»
Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Սահակաշվիլի
Սաակաշվիլին մեղադրել է Վրաստանի իշխանություններին՝ Արևմուտքի, ՀՀ-ի և Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ պատմական իրադարձություն տեղի կունենա. Սաակաշվիլի
Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է. Սաակաշվիլի
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին