Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է
Այսօր Թումանյանի ծննդյան օրը միջոցառումներ են տեղի ունենում Թբիլիսիում, որտեղ կյանքի մեծ մասը՝ շուրջ 4 տասնամյակ է անցկացրել մեծ բանաստեղծը։ Հանդիպումներ, թեյախմություն Թումանյանի թբիլիսյան տանը, ծաղիկների խոնարհում Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող բանաստեղծի գերեզմանին, գիրք նվիրելու արարողություն և թումանյանական հեքիաթների ներկայացում։
Թումանյանը, որ վաղ պատանեկան հասակից մինչ կյանքի վերջին օրերը ապրեց և ստեղծագործեց Թիֆլիսում, մինչև ուղն ու ծուծը դարձել էր թիֆլիսցի․ Թումանյանի թիֆլիսյան տներից մեկում այսօր գործող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի ներկայացուցիչ Գոհար Մազմանյանի խոսքով, գալով Թիֆլիս՝ Թումանյանն ամբողջովին ընդունել էր այն կենցաղը, դեմքը և տեսքը, ինչ հարյուր տարի առաջ հարիր էր Թիֆլիս քաղաքին․ դա է պատճառը, որ Թումանյանն ու Թիֆլիսն ուղղակի անքակտելի են․
«Դա խոսում է այն մասին, որ ինքը որպես մեծ մարդասեր, կարողացավ իր շուրջը հավաքել հայ, վրաց և ռուս մտավորականությանը՝ վայելելով նրանց սերն ու հարգանքը։ Եվ այսօր՝ 100 տարի անց, հայ և վրաց մտավորականության ներկայությամբ կրկնում ենք այդ ուղին՝ կարևորելով թումանյանական գաղափարները, մարդասիրությունը, հայ-վրացական բարեկամությունը»։
Թումանյանը 14 տարեկանում տեղափոխվեց Թիֆլիս՝ շուրջ 4 տասնամյակ անցկացրեց այստեղ՝ իր կյանքն ու ստեղծագործական գործունեությունը կապելով այս քաղաքի հետ։ Այն ժամանակվա՝ 19-րդ դարի բազմազան ու բազմերանգ Թիֆլիսին, պարզվում է միայն Լոռվա գույնն էր պակասում:
«Այդ Լոռվա գույնը եկավ լրացնելու հենց Թումանյանը՝ իր հետ բերելով իր բնաշխարհի գույներն ու նկարագիրը»,- «Ռադիոլուր»-ին ասում է վիրահայ վավերագիր, Թբիլիսիի տիկնիկային թատրոնի հիմնադիր Արմեն Հովհաննիսյանը։ «Մենք հիմա ապրելով Թիֆլիսում՝ Վրաստանում, կամ առհասարակ այլ երկրում, պետք է կարողանանք կամրջել մեր կապերը տվյալ երկրի հետ՝ այդ կամուրջը հասցնելով հայրենիք ու հայրենիի պահպանմանը։ Ամեն օր պետք է Թումանյանով ապրել, Թումանյանի աշխարհ մտնել՝ հասկանալու ինչ է բարությունը, հայրենասիրությունն ու առհասարակ մարդ լինելը»։
Հենց սրանով է զբաղված Արմեն Հովհաննիսյանի տիկնիկների թատրոնը, որը ստեղծվեց ուղիղ ութ առաջ՝ Թումանյանի ծննդյան օրը՝ Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանում․ «Թատրոնի հիմնական խնդիրը լեզուն պահպանելն է և չձուլվելը։ Եվ այսօր, երբ գնալով փակվում են հայկական դպրոցները, մենք հայ երեխային բերում ենք թատրոն, թումանյանական տիկնիկների միջոցով փոխանցում ենք նրա պատգամը՝ հայ մնալ, չմոռանալ ինքնությունը»:
Թումանյանի Վերանտան հանդիպումներում հետաքրքիր կենացներ էին հնչեցնում հայ մեծերը։ Մեկում Թումանյանն ասում է, թե տարիներ առաջ հայտնի երևույթներից էր Խրիմյան Հայրիկն ու իր «Շունն ու կատուն», իսկ հիմա՝ «Անդրանիկ Զորավարն է ու իմ Շունն ու կատուն»։ Անդրանիկը միջամտելով, ասում է՝ «կանցնեն տարիներ, չեն լինի Թումանյանն ու Անդրանիկը, սակայն քո «Շունն ու կատուն» անմահ են»։
radiolur


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն