Ինչպես են արձագանքում իմունային համակարգի բջիջները անանուխի, էվկալիպտի և չիլի պղպեղի բաղադրիչներին
Տոկիոյի գիտության համալսարանի գիտնականները պարզել են, որ անանուխի, էվկալիպտի և չիլի պղպեղի բաղադրիչները կարող են զգալիորեն ուժեղացնել միմյանց հակաբորբոքային ազդեցությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients գիտական հանդեսում և ցույց են տալիս, որ բուսական այս միացությունների համադրությունը կարող է կարևոր դեր ունենալ բորբոքային գործընթացների վերահսկման մեջ։
Լաբորատոր փորձերի ընթացքում գիտնականները ուսումնասիրել են մակրոֆագների՝ իմունային համակարգի բջիջների արձագանքը, որոնք պատասխանատու են բորբոքման ակտիվացման համար։ Բջիջները մշակվել են մենթոլով, 1,8-ցինեոլով և կապսաիցինով՝ ինչպես առանձին, այնպես էլ համադրությամբ։ Ամենաուժեղ ազդեցությունը դիտվել է կապսաիցինի և մենթոլի կամ էվկալիպտի միացության համատեղ կիրառման դեպքում․ այդ համադրությունը հարյուրավոր անգամ ավելի արդյունավետ է եղել, քան յուրաքանչյուր նյութի առանձին ազդեցությունը։
Գիտնականները նշում են, որ տարբեր նյութեր ազդում են բջջային տարբեր ազդանշանային մեխանիզմների վրա, ինչի արդյունքում առաջանում է «սիներգետիկ ազդեցություն»։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ այս արդյունքները կարող են բացատրել սննդակարգում համեմունքների և բուրավետ բույսերի համադրության օգտակարությունը։ Սակայն հնարավոր բուժական կիրառման համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ մարդու վրա։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ