Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Հայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետ Վեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համար

Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ
Հայաստան

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարը

ՀՀ քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների  պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր ընտանիքը 1994 թվականից հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (անապահովության միավորը կազմում է 31.44 և իր խնամքին գտնվում  են երեք անչափահաս  երեխաներ ու կենսաթոշակառու ծնողները), սակայն հարազատները չեն տեղեկացվել պետության կողմից  երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության հնարավորությունների մասին և վճարել են բժշկական ծառայությունների համար:  

Պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմնի հետ համագործակցությամբ   բարձրացված հարցը լուծվել է, բժշկական օգնության համար նախապես վճարված գումարն ամբողջությամբ վերադարձվել է քաղաքացուն:

Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել է, որ մարզից տեղափոխվել է մայրաքաղաքի համապատասխան բժշկական  կենտրոն, որտեղ ախտորոշվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում՝ հեմոռագիկ տիպի։  

Ըստ նրա՝ հարազատները բժշկական կենտրոնում կատարել են անհրաժեշտ վճարումը, որից հետո ինքը վիրահատվել է։ Մինչ մայրաքաղաքի համապատասխան բժշկական կենտրոն տեղափոխվելը՝ առաջնային բուժօգնությունը ստացել է իր մարզի բժշկական կենտրոնում: Քաղաքացու պնդմամբ՝ բժշկական կենտրոններից որևէ մեկում ինքը և իր հարազատները չեն ստացել  բանավոր կամ գրավոր տեղեկատվություն պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու հնարավորությունների, ծավալների, իրավունքների և դրանց իրականացման մեխանիզմների մասին, իսկ հարազատները, գտնվելով հուզական ծանր վիճակում, չեն տեղեկացրել իր՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու մասին: 

Դիմումում նշված հարցի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի աշխատակազմը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն: Ի պատասխան՝ Պաշտպանի աշխատակազմին տեղեկություն է ներկայացվել այն մասին, որ բարձրացված հարցն ուսումնասիրվել է Առողջապահության նախարարությունում, և վերջինիս համապատասխան ընթացք է տրվել։

Արդյունքում՝ Պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմնի հետ համագործակցությամբ քաղաքացու կողմից բարձրացրած հարցն ստացել է լուծում, և բժշկական օգնության ու սպասարկման համար նախապես վճարված գումարը վերադարձվել է:

Նշված տեղեկատվությունը Պաշտպանի ներկայացուցիչը փոխանցել է քաղաքացուն՝ ուղղորդելով համապատասախան բժշկական կենտրոն՝ դիմում լրացնելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու նպատակով։  

Բողոքի քննարկման ընթացքում քաղաքացին Պաշտպանին հասցեագրած լրացուցիչ դիմումով տեղեկացրել է, որ իր բարձրացրած հարցը Պաշտպանի աջակցությամբ ստացել է լուծում, և բժշկական օգնության ու սպասարկման համար նախապես վճարված գումարը վերադարձվել է: