ՊԵԿ-ը հիշեցնում է 2025 թ․-ի հաշվետու տարվա համար հայտարարագրի ներկայացման ժամկետների մասին
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թ․ հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել 2026 թվականի մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։ 2025 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր ՀՀ ռեզիդենտ են և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։
ՊԵԿ-ից հիշեցնում են, որ ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա՝ հայտարարագրի ներկայացման համար սահմանված ժամկետում։
Միաժամանակ, հայտարարատու ֆիզիկական անձինք կարող են մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը փոփոխել հարկային մարմնի նախալրացրած՝ 2025 թ․ հաշվետու տարվա եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը և ներկայացնել հարկային մարմին: Եթե մինչև 2026 թ․ նոյեմբերի 1-ը հայտարարատու ֆիզիական անձը հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրն օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին չներկայացնի, ապա այն վերջնաժամկետից հետո կհամարվի օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված:
Կարևոր է իմանալ, որ 2025 թ․ հաշվետու տարվա համար հայտարարատու ֆիզիկական անձինք 2025 թվականին ստացված ծառայությունների մասով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող են օգտվել 2026 թվականի մարտի 2-ից հետո՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո։ Սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգին` քայլ առ քայլ, կարելի է ծանոթանալ այստեղ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը