Կեղծ ներդրումների գործով Քննչական կոմիտեի պարզաբանումը
Օրերս անդրադարձել էինք («Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն», 12 փետրվար) տարատեսակ կեղծ ներդրումային համակարգերից տուժած մարդկանց խնդրին։ Նաև նշել էինք, որ գործին առնչվող մի շարք հարցեր ենք ուղղել Քննչական կոմիտեին և սպասում ենք պաշտոնական պատասխանի։
Կոմիտեի պարզաբանմամբ՝ ներդրումային հարթակներից տուժած քաղաքացիների վերաբերյալ իրականացվող քրեական վարույթների շրջանակում կատարվում են անհրաժեշտ ապացուցողական և այլ վարույթային գործողություններ։
Իսկ թե ներդրումային համակարգերից քանի քաղաքացի է տուժել, կասկածվող անձինք Հայաստանի՞ց են, թե՞ արտասահմանից, ինչպես նաև գործի շրջանակում ի՞նչ բացահայտումներ են արձանագրվել՝ մեր այս հարցերին կոմիտեից պատասխանեցին, որ չեն կարող տեղեկատվություն տրամադրել, քանի որ դրանք նախնական քննության տվյալներ են և ենթակա չեն հրապարակման:
Top-News.am


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն