Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 11-ից 12-ը
Բացահայտվել է 171 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
85 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
7 դեպք՝ հոգեկան ներգործության,
6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, սառը զենք կրելու,
5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, փաստաթղթեր կեղծելու,
3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
2-ական դեպք՝ խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, հետամտելու։
Բացահայտվել է խոշտանգման, մարդու առևանգման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառք տալու, ստանալու, միջնորդության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սուտ մատնության, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կանխամտածված սնանկության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կեղծելու, դատական ակտը չկատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ այլ հանցագործության, խարդախության։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու՝ 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...