Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Հայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետ

Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին
Հայաստան

Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. Պապիկյան

Ես հասկանում եմ, որ ընդդիմության գործը քննադատելն է, բայց, սիրելի՛ ընդդիմություն, երբ խոսում եք հավասարությունից, այո՛, բանակում շատ կարևոր է օրենքի առաջ բոլորի հավասար լինելը, բայց բանակում շատ կարևոր է, որ մարդիկ իրենց աշխատանքի, իրենց պատրաստության մակարդակին համապատասխան բավարարում ստանան, գումար ստանան: Այս մասին ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մենք չենք կարող ոչինչ չանող, պարզապես համազգեստ հագնող մարդուն ու պատրաստականության բարձր աստիճան ունեցող մարդուն, բարձր աստիճան ունեցող զինվորականին հավասար կերպով վարձատրենք: Բա էլ ինչպե՞ս ընդգծենք, որ մեր քաղաքականությունը, մեր իդեալը լավ զինվորականն է:

Հիմա հարց է բարձրացվում. թիկունքային աշխատողը ինչի՞ է ավելի պակաս ստանում, քան հատուկ ուժերի ստորաբաժանման զինվորները: Ռիսկայնությունը, պարոն Մանուկյան, կյանքի հետ կապված ռիսկերով է պայմանավորված, ֆիզիկական պատրաստվածության մակարդակով է պայմանավորված»,- ասաց նախարարը՝ դիմելով ԱԺ նիստերի դահլիճում գտնվող ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին:

Նրա խոսքով՝ համակարգերը, մեխանիզմները այսօր հավասարապես ստեղծված են բոլորի համար:

«Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ես ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ գնահատվում, չեմ վարձատրվում: Չկա նման բան պարզապես:

Սիրելի՛ հայրենակիցներ, ես ուզում եմ՝ մենք ճիշտ ընկալենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը և, ըստ էության, համակարգը: Սա դառնում է մեր բանակի համար լրջագույն հենարան, և սա մի ուրույն միավոր է, որը դառնալու է մեր բանակի հենասյունը ու դառնալու է մեր բանակի պայմանագրային համալրման ամենակարևոր խողովակը:

Սա խողովակ է, որը կապում է պարտադիր ժամկետային զինծառայությունը պրոֆեսիոնալ պայմանագրային ծառայության հետ, և քանի որ մեր տեսլականն է ունենալ պրոֆեսիոնալ բանակ, բայց միևնույն ժամանակ չհրաժարվել ժամկետային ծառայությունից, կարողանում ենք ստեղծել միմյանց փոխլրացնող այս կարևոր համակարգը»,- խոսքը եզրափակեց պաշտպանության նախարարը: