Կապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. Ավանեսյան
Կապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ և՛ մարզերում, և՛ Երևանում: Մարզերի բնակիչներն այսուհետ իրենց բնակավայրին մոտ տեղերում կարող են ստանալ անհրաժեշտ սքրինինգային հետազոտություն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Պետական պատվերի, նաև առողջության ապահովագրության շրջանակում ընդլայնվել են նաև սքրինինգային ծրագրերը: «Հայաստանում այսօր գործում են վերջին, լավագույն ստանդարտին համապատասխան, մարդու պապիլոմավիրուսի թեստավորման համակարգեր, որոնք տրամադրվում են կանանց տարիքային խմբի շրջանակներում: Սա, կարծում եմ, շատ մեծ ձեռքբերում է: Այն շատ ավելի պարզ է, շատ ավելի խնայող է, հեշտ է, և, վստահաբար, ավելի մեծ արդյունքներ է տալու արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման գործում»,- ասաց նա:
2024-ից գործում է նաև կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիրը:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ