Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Հայաստան

Առողջության ապահովագրության բազային փաթեթին՝ հավելյալ փաթեթների հնարավորություն

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և 4 ապահովագրական ընկերության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր. նպատակն է տեղեկատվության փոխանակման, ակտիվ համագործակցության արդյունքում քաղաքացիներին առաջարկել պետական բազային փաթեթին լրացնող փաթեթներ՝ մասնավոր ապահովագրականների կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուշագրի ստորագրմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Հուշագիր կնքվեց Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և «Ինգո Արմենիա», «ԷՖԵՍ», «Լիգա Ինշուրանս», «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների միջև:

Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի զարգացման և առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ՝ պարբերաբար փոխանակվելով տեղեկատվությամբ և քննարկելով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

«Ըստ էության, ամբողջացնում ենք մեր առողջապահության համակարգում ապահովագրական սիստեմը: Մեր նպատակն էր, որ պետությունն իր բոլոր քաղաքացիների համար ապահովի բազային փաթեթը, որը լուծում է մարդկանց առողջական հիմնարար խնդիրները: Բայց մենք նաև ակնկալում ենք, որ մասնավոր ապահովագրական ընկերություններն էլ բազային փաթեթին հավելյալ պետք է ունենան առաջարկներ, +ծառայություններ, ավելի հարմարավետ հնարավորություններ: Այս հուշագրով ամբողջացնում ենք այս համակարգը»,-ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանը նկատել է՝ գործատուներն էլ սպասում են հավելյալ փաթեթների մշակմանը, որովհետև ուզում են շարունակել մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ աշխատել ու իրենց աշխատակիցներին ավելի մեծ երաշխիքներ տալ: «Մենք ակնկալում էինք, որ պետական ապահովագրական համակարգի ներդրումը ոչ թե խաթարելու է շուկան, այլ հակառակը՝ նոր հնարավորություններ է ընձեռելու՝ մարդկանց էլ ավելի մեծ փաթեթներից օգտվելու: Մենք ոչ թե իրար հետ ենք մրցում, այլ հակառակը՝ ստեղծում ենք մի ամբողջական դաշտ, որտեղ մասնավոր ապահովագրական ընկերություններն իրար հետ մրցելով, լավագույն հավելյալ փաթեթներ առաջարկելով քաղաքացիներին՝ կարողանալու են հեշտ աշխատել նաև պետական ապահովագրական հիմնադրամի հետ: Ուզում ենք միասին, հասկանալի փոխգործակցության շրջանակում ունենալ քաղաքացիների համար ավելի հարմարավետ բազային փաթեթ+ մասնավոր փաթեթի տրամաբանությունը»,-ընդգծեց նախարարը:

Նրա խոսքով՝ հավելյալ փաթեթներում կլինեն պետական փաթեթի շրջանակում հասանելի ծառայությունների ավելի մեծ քանակներ ու ծառայությունների նոր շրջանակներ: Նա հիշեցրեց՝ բազային փաթեթներում դրված են սահմանաչափեր, օրինակ՝ նեղ մասնագետի խորհրդատվության սահմանաչափ կա: Ավանեսյանն ակնկալում է, որ հետագայում գործակցությունն էլ ավելի կզարգացնեն: Հաջորդիվ, եթե անձը ունենա թե բազային, թե մասնավոր ապահովագրական փաթեթ, գուցե հանդես գան միասնական ձևաչափով, որ քաղաքացին առնչություն չունենա մի քանիսի՝ պետականի և մասնավոր ապահովագրականների հետ:

«Այս համագործակցության հուշագիրը ուղենշում է մեր հետագա համագործակցությունների տարբեր շրջանակներ՝ և տվյալների փոխանակման, և մեր քաղաքացիներին լրացուցիչ փաթեթների  տրամադրման առումով, որը հնարավորություն կտա ձևավորել առավել ամբողջական, անհատականացված ծառայությունների շրջանակ՝ ապահովագրական ընկերությունների փաթեթների մասնակցությամբ»,-ասաց Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը: Նա հավելեց՝ հնարավորություն կունենան փոխանակվել տեղեկատվությամբ, նաև միմյանց տեղեկացնել փաթեթներում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ, որ մասնավոր ապահովագրական ընկերությունները լրացուցիչ փաթեթներ կազմելիս հաշվի առնեն փոփոխություններն ու կարողանան ավելի հարմարեցված ծառայություններ տրամադրել քաղաքացիներին: