Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Հայաստան

Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է քրեակատարողական հիմնարկում պահվող ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման հետ կապված քննարկման ընթացակարգ, որի արդյունքում 2026 թվականի հունվարի 26-ին կայացրել է նշված անձի առողջության պահպանման, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքների խախտման մասին որոշում։

Անձի իրավունքների խախտման համատեքստում Պաշտպանի կողմից խնդիրներ են արձանագրվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի` քրեակատարողական հիմնարկում փաստացի անազատության մեջ գտնվելու ընթացքում:
 
Մասնավորապես.

տևական ժամանակ, առանց անհրաժեշտ հոգեբուժական օգնության տրամադրման, զրկված լինելով ինքնախնամքի հնարավորությունից, անձը շարունակել է պահվել քրեակատարողական հիմնարկում, ինչի արդյունքում վերջինիս առողջական վիճակը վատթարացել է,

հոգեկան առողջությամբ պայմանավորված` չի իրականացվել ազատությունից զրկված անձի պատշաճ վերասոցիալականացում և փաստացի ազատությունից զրկումը չի ծառայել իր նպատակին։

Անձի նկատմամբ դրսևորված առանձին վերցված մի շարք գործողություններ (անգործություն) քննարկման առարկա են դարձել վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի ապահովման տեսանկյունից։

Վերը շարադրվածը նկատի ունենալով՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ անձի հոգեկան առողջության վիճակի վատթարացման, դրանով պայմանավորված՝ ազատությունից զրկված անձի կողմից ինքնուրույն խնամքը չկազմակերպելու պարագայում, չեն ձեռնարկվել միջազգային չափանիշներով և օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցներ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի առողջության պահպանման իրավունքի և խնամքի ապահովման ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակում իրականացվող մշտադիտարկումների արդյունքները վկայում են, որ գործնականում նմանատիպ դեպքեր շարունակաբար հանդիպում են: Նշված որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է Առողջապահության նախարարին քայլեր ձեռնարկել անձի իրավունքների խախտումների պատճառներն ուսումնասիրելու, դրանք վերացնելու, ինչպես նաև նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ։ Այդ առումով բացառիկ կարևորություն ունի քրեակատարողական բժշկության պատասխանատու մարմնի և Քրեակատարողական ծառայության արդյունավետ համագործակցությունը։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում նշել, որ հատուկ կարիքներ ունեցող ազատությունից զրկված անձանց պատշաճ խնամքի ապահովման խնդրին Պաշտպանն անդրադարձել է նաև մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին մի շարք այլ որոշումներում՝ շեշտելով, որ պետությունը պարտավոր է պոզիտիվ պարտականության ուժով ապահովել նման անձանց մշտական խնամքը հատուկ պատրաստված մասնագետների կողմից:

Պաշտպանը հետևողական է լինելու բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ քայլերի ձեռնարկմանը։ Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է խնդիրների լուծման տեսանկյունից իրավասու մարմինների հետ համագործակցությունը և խնդիրների լուծման առումով վերջիններիս հանձնառությունը: