Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Հայաստան

   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան 

Այն միտքը, որ  կրթություն ստանալը կարող է լինել նաև հեռավար, նպաստեց Կովիդ 19 համավարակը, երբ ամբողջ աշխարհում դպրոցները և համալսարանները պարտադրված էին անցնելու հեռավար ուսուցման։  

Իսկ ինչպե՞ս է այժմ իրականացվում հեռավար կրթությունը՝ համավարակից մնացած «ժառանգությունը», և ի՞նչ խնդիրներ ու առավելություններ ունի։ Top-News.am-ը փորձել է պարզել Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանից։

Ըստ Սարգսյանի՝ այժմ էլ Հանրակրթական դպրոցներում հեռավար դասեր անցկացնելու պրակտիկա կա, սակայն դա իրականացվում է միայն որոշակի կոնկրետ դեպքերում։

Երբ, օրինակ, որևէ դպրոցում ինչ-ինչ պատճառներով չկա տվյալ առարկան դասավանդող ուսուցիչը, ապա այդ առարկայի դասավանդումն իրականացվում է մենթոր ուսուցչի կողմից։ Ուսուցիչը միանում է դասարանին հեռավար եղանակով.  «դպրոցում ստեղծվում են հարմարությունները, երեխաները նստած են լինում դասարանում, ուսուցիչը միանում է և հեռավար ձևով դասն է անցկացնում, գնահատում է գրավոր աշխատանքները և այլն։ Այսինքն՝ ամբողջությամբ էս ձևաչափով անցկացվում է։ Սա այն դպրոցների մասին է, որտեղ ուսուցիչ չկա»- պարզաբանում է Սարգսյանը։ 

Նաև հեռավար եղանակով հնարավոր է իրականացնել կրթությունը այն դեպքերում, երբ սովորողը կարճ ժամանակով երկրից դուրս է գտնվելու կամ առողջությամբ պայմանավորված դպրոց չի կարողանալու հաճախել։ Այսպիսի իրավիճակներում ավելի անհատականացված ժամանակացույց է կազմվում, և դպրոցի ուսուցիչները տվյալ աշակերտի հետ ինչ-որ պարբերականությամբ հեռավար միանում են,  բացատրում են դասը, հանձնարարում են տնային աշխատանքները։

Հեռավար կրթությամբ դասապրոցեսը անցկացնելու մեկ ուրիշ տարբերակ կարող է լինել, երբ տարբեր հիվանդություններով պայմանավորված որևէ մի դպրոց կամ դպրոցի ներսում որևէ դասարան մեծ թվով վարակված սովորողներ ունի։ Նման դեպքերում որոշակի ժամանակով կարող են դասերը կազմակերպել հեռավար տարբերակով։  

Սարգսյանի պարզաբանմամբ ներկայումս հանրակրթական դպրոցներում հեռավար կրթությունը կիրառվում է որպես այլընտրանք։ Երբ օբյեկտիվ պատճառներով առկա ձևաչափով հնարավոր չի լինում կազմակերպել դասերը։ 

Մինչև 2020թ-ի Կովիդ-19-ի սրացումը և դրա հետևանքով հարկադրված հեռավար դասերի անցումը, Հայաստանում չի եղել դասապրոցեսը հեռավար անցկացնելունախադեպ։ Նաև չի եղել որևէ իրավական կարգավորում, ըստ որի հնարավոր է դասերն անցկացնել  առանց ֆիզիկապես դասասենյակում լինելու։

Իսկ ի՞նչ դժվարությունների են բախվում տեխնոլոգիական նորամուծությունները Հայաստանում կիրառելիս

 Սարգսյանն առաջնահերթ նշեց տեխնիկական հագեցվածության կարևորությունը՝ «որպեսզի ոչ միայն  հեռավար հանդիպումներին միանան, այլ նաև տարբեր առաջադրանքներ կարողանան կատարել»։

Սարգսյանը նաև կարևորեց կարողությունների հարցը, որ ուսուցիչները և աշակերտները կարողանան հմտորեն  օգտագործել հեռավար գործիքները՝ «օրինակ, համակարգչով տնային հանձնարարություններ անել,  ինչ-որ նյութեր պատրաստել և այլն»։ 

Կրթական ոլորտի մասնագետի պարզաբանմամբ՝ դասավանդումը դժվարացնում է նաև այն, որ երեխաները  նույն տարածքում չեն գտնվում, և դասավանդող ուսուցչի համար աշակերտների ուշադրությունը պահելը ավելի դժվար է լինում՝  «խմբային աշխատանքներ,  համատեղ աշխատանքներ կազմակերպելը մի քիչ ավելի դժվար է լինում»-, նշեց Սարգսյանը։

Չնայած այսպիսի խնդիրների առկայությանը, կան նաև հեռավար կրթության դրական կողմերը, երբ դասապրոցեսը համաժամանակյա չի իրականացվում և հնարավոր է ավելի անհատական մոտեցում ցուցաբերել։ Այս դեպքում խոսքը գնում է տարբեր առաջադրանքներ հանձնարարելու կամ ինչ-որ գործիքներ կիրառելու մասին։  Արդյունքում աշակերտներն ավելի շատ ազատ ժամանակ են ունենում, և կարող են իրենք որոշել, երբ որ առաջադրանքն են անում, կամ երբ որ դասանյութն են լսում։

Ճիշտ է, տեխնոլոգիաների բերած ահռելի փոփոխություններին և նորամուծություններին ոլորտի պատասխանատուները չեն շտապում հրաժարվել դասավանդման ավանդական մեթոդներից։ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի դիտարկմամբ՝  «մեզ մոտ հեռավար կրթությունը այլընտրանք է, միայն այլընտրանք է այն դեպքերի համար, եթե առկա ոչ մի ձևով հնարավոր չի լինում կազմակերպել կրթությունը»-նշեց Սարգսյանը։

Top-News.am