Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ
«Սև ծովում՝ Բակալյան ցամաքալեզվակի շրջանում, արբանյակները ֆիքսել են հազվադեպ երևույթ․ ավելի քան 7 կիլոմետր երկարությամբ խոշոր սառցադաշտային տարածք։ Տիեզերքից այն իսկապես հիշեցնում է այսբերգի, այդպես չէ՞։ Սակայն, իհարկե, խոսքը սառցային ծագում ունեցող իրական այսբերգի մասին չէ։ Այս սառույցը ձևավորվել է անմիջապես ծովում և դասվում է սահող սառցային զանգվածների շարքին։
Երևույթի պատճառը Կարկինիտի ծոցի առանձնահատկություններն են։ Այն ծանծաղ է և խորապես ներթափանցում է ցամաքի մեջ, ինչի հետևանքով երկարատև սառնամանիքների ժամանակ այստեղ ջուրը զրոյից ցածր ջերմաստիճաններում կարող է սառչել։ Ձևավորված սղինը (шуга) և սառցաբեկորները ուժեղ հյուսիսային քամիների ազդեցությամբ միավորվում են խոշոր զանգվածների մեջ և սեղմվում դեպի ափը։
Գիտնականները նշում են, որ այս շրջանում սառույցը ամեն ձմեռ չէ, որ առաջանում է, իսկ նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ»։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ