Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզում
Հունվարի 21-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ 1 ամիս առաջ ազգությամբ եզդի Հ․ Բ․-ն ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը, ով եկել է Թուրքիայից և մոտ 10 օրից պետք է ծննդաբերեր, ինչի հետևանքով պտուղը մահացել է ու ավելացրել, որ ոստիկանները պետք է խուզարկեն վերջինիս բնակարանը, քանի որ զենք են պահում տանը և վերջինս իր դեռ չծնված 9 ամսական երեխային սպանել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Հ․ Բ․-ն Երևանի բնակիչ, ազգությամբ քուրդ 30-ամյա Հեքիմ Բ․-ն է, իսկ նրա կինը՝ օտարերկրացի 32-ամյա Աիդա Կ․-ն, է։Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հայտնաբերել են Հեքիմ Բ․-ին ով հայտնել է, ինքն ու Աիդա Կ․-ի ամուսնացել են 2024թ․ նոյեմբեր ամսին և մի քանի ամիս անց տեղեկացել են, որ երեխայի են սպասում ու հղիության ժամանակ կինը բարդություններ է ունեցել և տարբեր բուժումներ է ստացել, սակայն ծննդաբերությունից մոտ երկու շաբաթ առաջ, հերթական ստուգման ժամանակ պարզվել է, որ երեխան մահացել է, որից հետո «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած պտուղը հեռացվել է։
Նա հայտնել է նաև, որ ինքը իր կնոջ հետ չի վիճաբանել, վերջինիս չի ծեծել։Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ քաղաքացու ինքնությունը պարզելու, նրան, ինչպես նաև Աիդա Կ․-ի հայտնաբերելու ուղղությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը