Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Գիտություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) կրթության ինստիտուտի (IOE) դեկանի տեղակալ, որակի կառավարման, կրթական ծրագրերի ու մանկավարժական նորարարության աջակցման պատասխանատու Նորբերտ Պախլերին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը։

Քննարկվել են ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների համատեքստում մանկավարժական կրթության միջազգային մրցունակության բարձրացման և կրթական բովանդակության արդիականացման հարցերը, ինչպես նաև ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորմանը UCL-ի կողմից խորհրդատվական աջակցության շրջանակում հետագա աշխատանքները։

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ոլորտային բուհերի և կազմակերպությունների հետ պատվիրակության հանդիպումները, որոնք կնպաստեն մանկավարժական կրթության հնարավորությունների և մարտահրավերների քարտեզագրմանն ու արտացոլմանը ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի հայեցակարգում։ Նախարարն ընդգծել է Կառավարության պատրաստակամությունը՝ կյանքի կոչելու բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների շրջանակը, որը նախաձեռնվել է ինստիտուցիոնալ փոփոխությունների ապահովման նպատակով։ Այս առումով Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է մանկավարժական կրթության որակի լավարկումը, քանի որ վերջինս անմիջականորեն արտացոլվում է նախադպրոցական, հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության և հանրային կյանքի այլ կարևոր ոլորտներում։

Անդրադառնալով ոլորտում մարդկային ռեսուրսների խնդրին՝ նախարարը կարևորել է մանկավարժական գործունեության գրավչության և մրցունակության բարձրացման, երիտասարդների ներգրավման և լավագույն մասնագետների պահպանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը՝ թե՛ խրախուսելով ուսուցիչների առարկայական գիտելիքների և դասավանդման հմտությունների ու կարողությունների զարգացումը, թե՛ գործուն հնարավորություններ ստեղծելով մանկավարժության ոլորտում գիտահետազոտական աշխատանքի համար։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև բուհերի կողմից միջազգային համագործակցության հնարավորությունների լավագույնս օգտագործումը, օրինակ՝ Բոլոնիայի գործընթացի, Էրազմուս+ ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև միջազգային առաջատար փորձագիտական ներուժի, այդ թվում՝ սփյուռքի ներգրավումը՝ որպես նախանշված գործընթացի կյանքի կոչման ակտիվ մասնակիցների։

Հանդիպման ընթացքում Նորբերտ Պախլերը ներկայացրել է իր գլխավորած պատվիրակության հայաստանյան այցի մանրամասները, ՀՀ պետական բուհերի, Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների ներկայացուցիչների, ոլորտի շահագրգիռ պետական և մասնավոր նախաձեռնությունների և անհատների հետ հանդիպումների արդյունքում արձանագրված նկատառումներն ու առաջարկները։ Նա առանձնակի կարևորել է ուսանողի համարժեք փորձառության և որակյալ համալսարանական կյանքի ապահովումը, գրավիչ կրթական ծրագրի ձևավորումը, դասավանդող անձնակազմի վերապատրաստումը և կարողությունների զարգացումը, ինչպես նաև մանկավարժական ուղղությամբ գիտական գերազանցությունների կենտրոնների ստեղծումը։

Նորբերտ Պախլերը հայտնել է, որ ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորման աջակցությանը նվիրված իրենց այցերը և խորհրդատվական հանդիպումները կշարունակվեն տարվա ընթացքում՝ լավագույնս ուրվագծելու համար հետագա աշխատանքների ճանապարհային քարտեզը։