Ընտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին կամ նրանց դեմ քարոզչություն իրականացնող դիտորդները չեն հավատարմագրվի. նախագիծ
Ընտրությունների դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքության ստուգման նոր պահանջներ են սահմանվում, հստակեցվում են արդեն գործող կանոններն ու ընդլայնվում են մեխանիզմները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Հեղինակի խոսքով՝ նախագիծն առնչվում է դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքության՝ արդեն գործող կանոնի և համապատասխան մեխանիզմների հստակեցմանը:Դիտորդական առաքելություններն ընտրական գործընթացում ներգրավվում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնց հիմնական առաքելությունն է ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ և անաչառ գնահատումը: Նրանց հիմնական նպատակն է նպաստել ընտրությունների օրինականության և վստահելիության ապահովմանը:
«Այդ նպատակի իրագործումը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ դիտորդական առաքելությունները և դիտորդները գործում են քաղաքականապես չեզոք ու անաչառ»,-ընդգծեց Ջուլհակյանը:
Պատգամավորը նշեց, որ ՀՀ օրենսդրությունը՝ Ընտրական օրենսգիրքը նույնպես սահմանում է, որ դիտորդը պետք է լինի անկողմնակալ և չեզոք, իսկ դիտորդական առաքելությունները չպետք է աջակցեն ընտրություններին մասնակցող կուսակցություններին:
«Սակայն մեր ընտրական օրենսդրությունը միաժամանակ բավարար մեխանիզմներ չի սահմանում առ այն, թե ինչ է տեղի ունենում, երբ այս կանոնը խախտվում է: Նախագծի հիմնական նպատակը հենց այդ մեխանիզմների սահմանումն է: Այսինքն՝ արդեն գործող կանոնի հստակեցումն ու առկա մեխանիզմների ընդլայնումը»,-ասաց Ջուլհակյանը:
Գործող կարգավորմամբ՝ դիտորդական առաքելություն կարող են իրականացնել ՀՀ-ում գրանցված այն կազմակերպությունները, որոնց որևէ ներկայացուցիչ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, և որոնք չեն աջակցում թեկնածուներին և ընտրություններին մասնակցող կուսակցություններին:
Պատգամավորը սա որակեց բավականին անորոշ ձևակերպում. խոսքը բացառապես աջակցության մասին է: «Խոսք չի գնում այն մասին՝ եթե դիտորդը չի աջակցում, բայց քաղաքական ընդդիմություն է: Առաջարկվող նախագծով սահմանվում է, թե որ կազմակերպությունը կարող է դիմել: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին կամ դրա դեմ քարոզչություն անող կազմակերպությունը հավատարմագրում կարող է չստանալ: Կամ նույնիսկ, եթե ստացել է, հետո է ի հայտ եկել, որ քարոզչություն կամ հակաքարոզչություն է անում, ապա ԿԸՀ-ն իրավունք ունի վարույթ հարուցել և այդ վարույթի արդյունքներով ուժը կորցրած ճանաչել հավատարմագրումը»,-ասաց Ջուլհակյանը:
Նոր պահանջով՝ դիտորդական կազմակերպությունները նաև պետք է կարողանան ի ցույց դնել, որ իրենք բարեվարք են և թափանցիկ ու հաշվետվողական քաղաքացիների առաջ: Հավատարմագրման դիմումները դիտարկելիս՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև հաշվի է առնում, թե արդյոք դիտորդական առաքելությունները տարեկան հաշվետվությունը ներկայացրե՞լ են, թե՞ ոչ, և արդյոք բացահայտում են իրենց ֆինանսավորման աղբյուրները:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն