Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Գիտություն

Հաստատվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը. Ինչ է այն նախատեսում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 22–ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը նպատակ ունի լավարկելու արդեն իսկ մեծ թափ հավաքող և ուսուցիչների վարձատրության էական բարձրացման բերած ծրագիրը»։

Մինչև կոնկրետ փոփոխություններին անդադառնալը նա մի քանի ցուցանիշ ներկայացրեց՝ նշելով, որ ուսուցիչները արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել են կամավոր ատեստավորման գործընթացը։ «Դա մեզ տալիս է ընդհանուր պատկեր այս ոլորտում Կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ։ Գիտեք, որ Կառավարության ծրագրի առաջնահերթ ուղղություն էր՝ ներդնել մեխանիզմներ, որոնք մի կողմից կխրախուսեին ուսուցիչների մասնագիտական զարգացումը, մյուս կողմից էլ այդ մասնագիտական զարգացման արդունքները ճանաչելով՝ կբերեին վարձատրության բարձրացման։

Պետք է մի թվային ցուցանիշից սկսեմ, որն այն ցուցանիշն է, թե ինչքան միջոց էր պետությունը ուղղում այս նպատակին 2018 թվականին։ 2018-ին մենք ունեինք ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավելյալ խրախուսման ընդամենը 1 ծրագիր, որին հատկացված էր 263 մլն դրամ։ 2025-ին մենք արդեն ունենք 5 ծրագիր այս ուղղություններով, որոնցից խոշորը կամավոր ատեստավորումն է, և 2025-ին միայն ուսուցիչների հավելյալ խրախուսման ծրագրերի վրա պետությունը ուղղել է ավելի քան 15 մլրդ դրամ։ Սա նշանակում է, որ սա մեր կայուն և հետևողական քաղաքականությունն է, և սրա արդյունքում նաև այսօր մենք ունենք 9602 ուսուցիչ, որոնք արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել են կամավոր ատեստավորման գործընթացը։

Դրանք մեր ուսուցիչների շուրջ 31 տոկոսն են, և արդեն իսկ բարձրացված վարձատրություն են ստանում։ Վերջին խումբը միացավ այս  գործընթացին անցած տարեվերջին, և հունվարին առաջին անգամ կստանա հավելավճարները։ Պետք է նշեմ, որ կամավոր ատեստավորման այս ցուցանիշները միևնույն ժամանակ չեն չեղարկում անընդհատ գործընթացը դիտարկելու և լավարկելու մեր հանձնառությունը։ Անընդհատ քննարկումները բերում են շարունակական փոփոխությունների։

Այս նախագծով մի քանի կարգավորումներ վերաբերում են արդեն գործող ուսուցիչներին, և մյուսները վերաբերում են այն մարդկանց, որոնք ուզում են ուսուցիչ աշխատել։ Մենք նախատեսում ենք, որ ուսուցչի կողմից իրականացվող անհատական բաղադրիչի ժամերի վրա ևս կտարածվի ատեստավորման արդյունքների վարձատրությունը։ Սա նշանակում է, որ մեր ուսուցիչները, բացի իրենց առարկաները դասավանդելուց, նոր չափոփորոշչի համաձայն, կարող են նաև վարել խմբակներ, ունենալ նախագծային աշխատանքներ, որը կրթության անբաժանելի և շատ կարևոր մասն է, և հետևաբար եթե ուսուցիչը բացի, օրինակ, «Ֆիզիկա» առարկան դասավանդելուց՝ նաև Ֆիզիկայի նախագծային աշխատանքներ է ղեկավարում, ապա այդ ժամերը ևս կհաշվեն։

Բնականաբար, կարգավորում ենք այն իրավիճակը, երբ ուսուցիչն արդեն երկրորդ կամ երրորդ անգամն մասնակցում ատեստավորմանը, և այս պարագայում ֆիքսում ենք, որ եթե հավասար արդյունք ցուցաբերի, ապա ուսուցչի հավելավճարի չափը կպահպանվի, և կսահմանվի նոր հնգամյա ժամկետ։

Պետք է հիշեցնեմ, որ եթե դրույքաչափը փոխվում է անժամկետ, ապա հավելավճարը գործում է 5 տարի ժամկետով։ Այսինքն՝ եթե 2-րդ անգամ մասնակցեց և ունեցավ հավասար արդյունք, հավելավճարի չափը պահպանվում է, բայց նոր հնգամյա ժամկետ է սահմանվում։ Եթե երկրորդ անգամ ավելի ցածր հավելավճարի արդյունք է ցույց տալիս, հավելավճարը նախորդ ավելի բարձր արդյունքի չափով է պահպանվում, բայց նախորդ անգամ սահմանված ժամկետի չափով։ Բնականաբար, ավելի բարձր հավելավճարի իրավունքի դեպքում, երբ որ մասնակցությունը ավելի բարձր արդյունք է ունեցել, ապա նոր ժամկետ է սահմանվում նոր հավելավճարի չափով։

2-րդ խումբ փոփոխությունը, որը վերաբերում է ուսուցիչ աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց, հիմնվում է «Հանրակրթության մասին» օրենքի վերջին փոփոխության վրա։ Մասնավորապես, ես ուզում եմ հիշեցնել, որ հանրակրթության օրենքում մենք վերջին տարիներին մի քանի փոփոխություն արեցինք. ճկունություն ցուցաբերելով և հնարավորություն տալով, որ եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա դրան կարող են մասնակցել նաև տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, մանկավարժի որակավորում ունեցող, կոնկրետ դասընթացներ մանկավարժահոգեբանական հմտությունների ուղղությամբ անցած մարդիկ։

Վերջին փոփոխությամբ օրենքով մենք սահմանեցինք, որ եթե ունեն հարակից ոլորտի մասնագիտական բարձրագույն կրթություն և տվյալ առարկայի ոլորտում 40-79 կրեդիտ, եթե կամավոր ատեստավորված են, ապա նույնպես կարող են աշխատել ուսուցիչ, և այս խմբի համար հիմա ստեղծում ենք կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն։

Երկրորդ խումբը մեր ուսանողներն են։ Մենք հանրակրթության օրենքի փոփոխությամբ հնարավորություն էինք տվել, որ եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա մանկավարժական կրթություն ստացող ուսանողը կրթության վերջին տարում կկարողանա դասավանդել։ Հիմա մենք այս ուսանողներին հնարավորություն ենք տալիս կամավոր ատեստավորման մասնակցել»,- ասաց նախարարը։

Ժաննա Անդրեասյանը նաև նշեց, որ արտադպրոցական հաստատությունների մանկավարժներին՝ արվեստի, սպորտի դպրոցների մանկավարժներին, որոնք նույնպես 2023 թվականից ատեստավորման հնարավորություն են ստացել էլի կամավորության հիմունքներով, և 2023 թվականից սկսած այդ գործընթացն իրականացվում է, ու Կառավարության չզեկուցվող հարցերից մեկով լավարկվել է գործող կարգը, որով նաև համատեղությամբ աշխատելու դեպքում նրանք կկարողանան համատեղության վայրից նույնպես ստանալ լրավճար, եթե նույն ուղղությամբ են դասավանդում համատեղության վայրում։ «Այս հստակեցումն այս պահին կարող է վերաբերել շուրջ 290 մանկավարժի, որոնք արդեն ատեստավորված են։ Պետք է նշեմ, որ 2025 թվականին ատեստավորումը մենք իրականացրել ենք ամբողջությամբ նոր ուղղություններով։ Ըստ էության, արդեն շատ մեծ թվով մարդիկ կարողացել են մասնակցել։ Ատեստավորված մանկավարժների 77.2 տոկոսը արվեստի ոլորտի ներկայացուցիչներն են, և 22.8 տոկոսը՝ սպորտի ոլորտի»,- ասաց նա։

Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ քանի որ շատ տարբեր են արտադպրոցական հաստատությունները և համայնքային մարզադպրոցները, և  արվեստի դպրոցները շատ տարբերվում են իրենց դրույքաչափերով, ֆիքսված հավելավճարներ են տրվում, ոչ թե տոկոսային, ինչպես ուսուցիչների կամավոր ատեստավորման դեպքում էր, և 90-100 տոկոսի պարագայում ստանում են 138 300 դրամ հավելավճար պետական բյուջեից, 80-89 տոկոսի պարագայում՝ 111500 դրամ հավելավճար և 70-79 տոկոսի պարագայում՝ 80 600 դրամ հավելավճար։ «Իհարկե, սա դեռևս շատ սպեցիֆիկ ուղղություններ պարունակող ոլորտ է, և կան ոլորտներ, որոնց մենք կանդրադառնանք այս տարի. ուղղություններ թե՛ արվեստում, թե՛ սպորտում»,- նշեց նախարարը։

Ամենաբարձր բալ ստացող 13 ուսուցիչ ստանում է 700 հազար դրամ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այդտեղ մտածելու բան կա, նրանց նկատմամբ ավելի էական պետք է լինի այդ արդյունքի դիմաց փոխհատուցումը։

ԿԳՄՍ նախարարն ասաց, որ կա 600-700 հազար դրամ ստացող 70 ուսուցիչ, 500-600 հազար դրամ ստանում է 220 ուսուցիչ, 400-500 հազար ստանում է 1362 ուսուցիչ, 300-400 հազար ստանում է 2952 ուսուցիչ։ «Թվերը էապես լավարկվել են ատեստավորման վերջին փուլից հետո։ Հավելյալ խթաններ դնելով՝ կարծում եմ՝ կկարողանանք ընդգրկել բոլոր ուսուցիչներին»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։