Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ
Հայաստան

Լոռու 70 բնակիչ քրեական գործով տուժող է ճանաչվել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, շարունակելով Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի դեմ ներկայացված խմբային հայցի քննությունը, բավարարել էր նրանց շահերի պաշտպանի միջնորդությունը։ Խոսքը 2021-ին դատարան դիմած Լոռու մարզի 70 բնակիչների խմբային հայցի մասին է, որով նրանք Ախթալայի կոմբինատից առողջական ու տնտեսական վնասների փոխհատուցում են պահանջում։ Մինչև այդ դատարանը նրանցից սեփական միջոցների հաշվին փորձաքննություն էր պահանջել։ Այս տարվա ամռանը քննվել էր նաև Դեբեդի աղտոտման փաստով հարուցված քրեական գործով նշանակված համալիր փորձաքննությունների եզրակացությունները որպես ապացույցներ գրավելու միջնորդությունը, որը բավարարվել էր։ Արդյունքում՝ վերոնշյալ բնակավայրերի մի շարք բնակիչներ, որոնց հողամասերը ոռոգվում են Դեբեդի ջրով, քրեական գործով տուժողներ են ճանաչվել։

2021թ․-ին Լոռու մարզի 70 քաղաքացիներ դատարան էին դիմել՝ ընդդեմ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի։ Պահանջը՝ տնտեսական և առողջական վնասների փոխհատուցում։ Հայցի հիմքում չեխական կազմակերպության փորձաքննության արդյունքներն էին, ըստ որոնց՝ մարդկանց օրգանիզմում և հողի, ջրի, մթերքի նմուշներում հայտնաբերված ծանր ու թունավոր մետաղները գերազանցել են թույլատրելի շեմը։

Փորձաքննություններն արվել էին Չեխիայի քիմիատեխնիկական և Պրահայի հանրային առողջապահության հավաստագրված ազգային ինստիտուտներում։ Բացահայտվել են ծանր և թունավոր մետաղների՝ մկնդեղի ու կադմիումի բարձր պարունակություն չափահասների ու երեխաների օրգանիզմում:

Դատարանը, սակայն, բնակիչներից պահանջել էր սեփական միջոցներով նոր փորձաքննություն անցկացնել ու ապացուցել կրած վնասները, ինչը նրանց համար ֆինանսական լրացուցիչ բեռ էր։ Թերի օրենսդրության պատճառով փաստաբանական թիմը փակուղու առաջ էր։

Մերի Կարապետյան․ «Որևէ այլ տարբերակ չունենալով՝ դատարանին միջնորդություն ներկայացրեցինք հողագիտական, դատաէկոլոգիական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություններ նշանակելու, որը դատարանի կողմից բավարարվեց։ Փորձագիտական կենտրոնները նշեցին, որ ՀՀ-ում նման համալիր փորձաքննություն չի իրականացվում»։

Տուժած բնակիչներից  ճոճկանեցի Սամվել Սիրադեղյանը «Ռադիոլուրին» պատմում է, որ ապրուստի հիմնական միջոցը դեղձի այգիներն էին։ Դրանք չորացել են Դեբեդի աղտոտված ջրերով ոռոգելու հետևանքով։ Սեփական միջոցներով փորձաքննություն պատվիրել ու դատարանին ապացուցել, որ վնասներ է կրել, ի վիճակի չէ։  Փորձաքննության համար՝ ասում է, շատ մեծ գումար է պետք։ Հայաստանում նման փորձաքննություններ չեն անում։ Բացի այն, որ ոչ բոլորի գրպանին է հասու, մասնագետներ էլ չկան։

Փաստաբան Մերի Կարապետյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պատմում է՝ ելնելով հանգամանքից, որ փորձաքննությունը ֆինանսական մեծ բեռ է քաղաքացիների համար, դիմել են շրջակա միջավայրի նախարարություն։ Մերժում են ստացել՝ հիմնավորմամբ, թե մասնավոր տարածքներում  բյուջեի հաշվին նման գործողությունների իրավասություն չունեն։

Պատճառահետևանքային կապն ապացուցելու միակ միջոցը համալիր փորձաքննությունն է, որի արդյունքում է հնարավոր ցույց տալ աղտոտված ջրերի միջոցով հող ու պտուղ անցած ծանր մետաղների առկայության բարձր մակարդակն ու դրա հետևանքով կրած վնասները։ Դարձյալ ելք են գտել փակուղուց։

2025-ի ամռանը գործի շրջանակում քննվել էր նաև 2022 -ի հուլիսի 28-ին Դեբեդ գետի աղտոտման փաստով քննչական կոմիտեի հարուցած քրեական գործով նշանակված համալիր փորձաքննությունների եզրակացությունները որպես ապացույց ներգրավվելու հարցը, որը բավարարվել էր։ Արդյունքում՝ վերոնշյալ բնակավայրերի մի շարք բնակիչներ, որոնց հողամասերը ոռոգվում է Դեբեդի ջրով, քրեական գործով տուժողներ են ճանաչվել կոմիտեի կողմից։ Այժմ գործն ապացույցների հետազոտման փուլում է։

Մերի կարապետյան․ «Գիտեինք, որ Քննչական կոմիտեում Դեբեդ գետի ջուրը աղտոտելու մասով նախաձեռնված է քրեական վարույթ, որում մի շարք փորձաքննություններ էին նշանակվել, նաև՝դատաէկոլոգիական։ Դատարանին միջնորդեցինք Քննչական կոմիտեից պահանջելփորձագիտական եզրակացությունները, որը բավարարվեց։ Եզրակացություններն ստանալուց հետո հարակից բնակավայրերում բնակվող անձանց անունից, որոնց հողամասերը ոռոգվում են Դեբեդ գետի ջրով, ներկայացրինք միջնորդություններ՝ որպես տուժող ներգրավելու մասին, որը բավարարվեց»։

Էկոլոգիական իրավունքների պաշտպանության առումով այս որոշումը պատմական է՝ բնապահպան-իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանն է ասում։ Առաջին անգամ քաղաքացին կզգա, որ անտեսված չէ, և պետական կառույցներն ուշադրություն են դարձնում իր էկոլոգիական անվտանգությանը։ Միաժամանակ նշում է, որ օրենսդրությունն  այս առումով թերի է։ Նրա ղեկավարած «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»-ի ջանքերով ու քիմիական աղտոտման հարցերում մասնագիտացած չեխական «Առնիկա» կազմակերպության փորձաքննության արդյունքներով են մարդիկ դատարան դիմել։

Օլեգ Դուլգարյան․ «Այն, որԴեբեդ գետի աղտոտման հետ կապված քաղաքացիները ճանաչվել ն  տուժող, աննախադեպէՀայաստանում։ Ամենակարևորն այն է, որ Հայաստանում առաջին անգամ մարդիկ, որոնք տուժել են շրջակա միջավայրի աղտոտումից, ճանաչվել են տուժող։ Մենք պետք է հասնենք նրան, որ Հայաստանում հստակ մեխանիզմներ լինեն,որ նախ չափվի քիմիական աղտոտվածության բացասական ազդեցությունը մարդկանց առողջության, սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա և դրա ներքո լինեն վնասների փոխհատուցման մեխանիզմներ»։

Հանրային առողջության առումով պակաս կարևոր չէ ոլորտի ռազմավարության առկայությունը։ Եթե օրենսդրորեն ամրագրվեն աղտոտվածությունից տուժած կամ աղտոտված վայրերում ապրող մարդկանց առողջության գնահատման մեխանիզմները, քաղաքացին շատ ավելի պաշտպանված կզգա իրեն։ Վնասների փոխհատուցման մեխանիզմներից բացի  պիտի մշակվեն նաև կանխարգելիչ միջոցներ։ Նախադեպային այս որոշումն իրավապաշտպանը ընդառաջ քայլ է որակում օրենսդրության լավարկման ճանապարհին։

Օլեգ Դուլգարյան․ «Բնականաբար տվյալ քաղաքացիները, բացի տուժող ճանաչվելուց, նաև պետք է անցնեն որոշակի ճանապարհ։ Շատ կարևոր է այն, որ ՀՀ-ում 70 քաղաքացիներ, որոնք դիմել էին դատարաններ՝ իրենց տնտեսությանը կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման համար, ունենալով որոշակի փորձաքննություն, հիմա կարող են հենվել այն փորձաքննության արդյունքների վրա, որը ունեն պետական մարմինները»։

Շրջակա միջավայրին պատճառված վնասի վերաբերյալ դատական գործերը քիչ են մեր երկրում՝ ասում է փաստաբան Մերի Կարապետյանը։ Մինչդեռ դրանք ռազմավարական նշանակություն ունեն։ Բնակիչներից բացի, ի վերջո, տուժում է նաև պետությունը, քանի որ վերջինիս ընդերքին է վնաս պատճառվում։ Քրեական վարույթով տուժող ներգրավելուց հետո իրավունք է ծագում նաև միջնորդություն ներկայացնելու՝ փորձաքննությունների նշանակման և ենթադրյալ հանցագործության հետևանքով պատճառված վնասի չափը որոշելու։ Փաստաբանական թիմը պատրաստվում է այդ հարցով միջնորդություններ ներկայացնել Քննչական կոմիտե։