ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News
ԱՄՆ-ն ռազմական ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն՝ Իրանի հետ լարվածության ֆոնին Մերձավոր Արևելք է տեղակայվում առնվազն մեկ ամերիկյան ավիակիր։ Հեռուստաալիքը նշում է, որ դեռևս պարզ չէ՝ խոսքը վերաբերում է Հարավչինական ծովում գտնվող USS Abraham Lincoln-ին, թե այս շաբաթ Նորֆոլկից և Սան Դիեգոյից մեկնած երկու նավերից մեկին։ Սպասվում է, որ տարածաշրջան ուղևորությունը կտևի առնվազն մեկ շաբաթ։
Աղբյուրները նշել են, որ առաջիկա օրերին և շաբաթներին սպասվում է ամերիկյան ռազմական ուժերի ժամանումը Մերձավոր Արևելք՝ օդային, ցամաքային և ծովային ճանապարհներով՝ նախագահ Դոնալդ Թրամփին տարբերակներ տրամադրելու համար, եթե նա որոշի հարվածել Իրանին:
Աղբյուրների համաձայն՝ զինվորականները պատրաստում են մի շարք տարբերակներ՝ կախված Իրանի առաջիկա օրերին ձեռնարկվող գործողություններից։ Ակնկալվում է, որ տարածաշրջանում կտեղակայվեն նաև հակահրթիռային պաշտպանության համակարգեր՝ ամերիկյան բազաները և Իսրայելը պաշտպանելու համար։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին