2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի Գալյան
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկումները։
Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի համար 2027-ի բյուջեի նախագծով նախատեսվել է շուրջ 27,5 մլրդ դրամ, ինչը 2026-ին հաստատված ցուցանիշը գերազանցում է շուրջ 2,3 մլրդ դրամով կամ 9 տոկոսով, այդ թվում՝ կապիտալ ծախսերի համար նախատեսվել է 789 միլիոն դրամ։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ 2027-ին նախարարության կողմից նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի 6 ծրագիր։
Նախարարը տեղեկացրեց՝ շարունակվելու են նաև նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները։
«Նախատեսվում է ամփոփել նախագծի լրամշակված տարբերակը և այն ներկայացնել մասնագիտական ու հանրային լայն քննարկման։ Բարեփոխվելու է նաև ընտրական օրենսդրությունը 2026-ի խորհրդարանական ընտրություններից քաղած դասերի հիման վրա»,- ասաց Գալյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ