Լա լիգա. Բարսելոնան անակնկալ պարտություն կրեց Ռեալ Սոսյեդադից
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում կայացավ կենտրոնական հանդիպումներից մեկը․ Սան Սեբաստիանի «Ռեալե Արենա» մարզադաշտում «Ռեալ Սոսյեդադը» ընդունել էր մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնային»: Հանդիպումը սպասարկում էր գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն:
Խաղն ավարտվեց տանտերերի՝ «Ռեալ Սոսյեդադի» հաղթանակով՝ 2:1: Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց բասկյան թիմի առաջատար Միկել Օյարսաբալը: Երկրորդ խաղակեսի միջնամասում կատալոնացիներին հաջողվեց կարճ ժամանակով վերականգնել հավասարակշռությունը. 70-րդ րոպեին աչքի ընկավ «Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը:
Սակայն հյուրերի ուրախությունը երկար չտևեց։ Ընդամենը մեկ րոպե անց Գոնսալու Գեդեշը խփեց տանտերերի երկրորդ գնդակը՝ վճռելով հանդիպման ելքը:
Հատկանշական է, որ «Բարսելոնան» խաղն ավարտեց թվային առավելությամբ: 88-րդ րոպեին կոպիտ խաղի համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Կառլոս Սոլերը, սակայն մնացած ժամանակահատվածը բավարար չեղավ հյուրերին պարտությունից խուսափելու համար:
Այս պարտությունից հետո էլ «Բարսելոնան» պահպանում է առաջատարի դիրքը՝ իր ակտիվում ունենալով 49 միավոր: «Ռեալ Սոսյեդադը» վաստակեց 24 միավոր և բարձրացավ 9-րդ հորիզոնական:
Հաջորդ տուրում Հունվարի 25-ին կայանալիք հաջորդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Օվիեդոյին», իսկ «Ռեալ Սոսյեդադը» նույն օրը տնային հանդիպում կանցկացնի «Սելտայի» հետ:
Նյութը՝ armsport.am


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան