Վազգեն Թևանյանը «Pro Wrestling League 2026»-ում 5-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Ազատ ոճի ըմբշամարտի 2023թ․ Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) հաղթանակ է տարել Հնդկաստանում անցկացվող Pro Wrestling League (PWL) մրցաշարում։ Maharashtra Kesari թիմում ընդգրկված հայ ըմբիշը մրցել է ադրբեջանցի Ալի Ռահիմզադեի հետ ու հաղթել 5։2 հաշվով։ Թևանյանը հաղթանակ է կորզել գոտեմարտի վերջնամասում։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, 2024թ․ Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը (74 կգ) UP Dominators թիմի կազմում ուժերը չափել է հնդիկ Չանդերմոհանի հետ ու պարտվել 5։12 հաշվով։ Pro Wrestling League (PWL) ըմբշամարտի պրոֆեսիոնալ լիգա է, որը հիմնադրվել է 2015 թվականին։ PWL-ի նախորդ մրցաշարն անցկացվել էր 2019-ին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը