Միջադեպ BBC-ի եթերից առաջ. Ռունին բացահայտել է իր առողջական խնդիրը
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին պատմել է, որ լսողության հետ կապված խնդիրներ ունի։
Ռունին այժմ որպես փորձագետ աշխատում է BBC-ի Match of the Day հաղորդման շրջանակներում։ Էֆիերներից մեկի նախապատրաստման ընթացքում «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստը դիմել է նկարահանող խմբին՝ խնդրելով տեխնիկական ականջակալը տեղափոխել աջ ականջին։
«Կարո՞ղ ենք օգտագործել այս ականջը։ Խնդիրն այն է, որ ես խուլ եմ ձախ ականջով։ Այդ պատճառով, երբ ձայնը շատ բարձր է, ես դժվարանում եմ լսել, թե ինչ է ասում Քելի Քեյթսը կամ որևէ այլ մեկը»,- ասել է Ռունին YouTube-ում հրապարակված տեսանյութում։
Հիշեցնենք, որ 40-ամյա Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» գույները պաշտպանել է 2004–2017 թվականներին։ Մանկունիացիների կազմում նա դարձել է Անգլիայի հնգակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող և Եվրոպայի լիգայի գավաթակիր։ Նա խաղացել է նաև «Էվերթոնում», «Դի Սի Յունայթեդում» և «Դերբի Քաունթիում»։
Անգլիայի հավաքականի կազմում անցկացրած 120 խաղում Ռունին խփել է 53 գոլ և երկար ժամանակ համարվում էր թիմի պատմության լավագույն ռմբարկուն, մինչև 2023 թվականին նրան գերազանցեց Հարի Քեյնը։ Կարիերան ավարտելուց հետո Ռունին անցել է մարզչական աշխատանքի։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը