Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Թոփ-լուրեր

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, իսկ այդ օրը սահմանել ոչ աշխատանքային։ Ռուբինյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախագծում միայն մեկ փոփոխություն է արվել։ «Օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, այլ անմիջապես»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ԱԺ փոխնախագահը։

«Հիշեցնեմ, որ նախագիծը հիմնված է «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնելու մասին» 2000 թվականի օրենքի վրա, որը սահմանում է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձևերից մեկը հիշարժան օրերի և համապետական հիշատակի օրերի ընդունումն է։ Եվ մենք նման հիշատակի օր մենք մինչ այս պահը չենք ունեցել։ Բայց մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է նման օր ունենալ, որպեսզի հիշատակենք բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին՝ հաշվի առնելով նաև վերջին տարիների իրադարձությունները, հաշվի առնելով նաև հաստատված խաղաղությունը և այն փաստը, որ զոհերին հիշատակելու լավագույն ձևը խաղաղ և բարեկեցիկ ապրելն է»,- ասաց Ռուբինյանը։

Նա նաև պարզաբանեց, թե ինչու է ընտրվել հունվարի 27-ը։ «Մենք չենք ցանկացել ընտրել մի օր, որը որևէ մեկ ռազմական իրադարձության հետ է կապված, որովհետև անխուսափելիորեն հարց կառաջանար, թե ինչու այս օրը և ոչ մյուս օրը։ Հետևաբար, անհրաժեշտություն էր առաջացել ընտրել օր, որը կապ չունի որևէ կոնկրետ իրադարձության հետ։ Բայց նաև անհրաժեշտ էր ընտրել օր, որը որոշակի խորհուրդ կունենա իր մեջ, և մենք ընտրեցինք հունվարի 27-ը, որովհետև հունվարի 28-ին մենք նշում ենք Բանակի օրը, և այսպիսով մենք հունվարի 27-ին կհիշատակենք և կհիշենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին և կխոնարհվենք նրանց առաջ, իսկ հունվարի 28-ին՝ որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ, կտոնենք Բանակի օրը»,- մանրամասնեց Ռուբեն Ռուբինյանը։

Նա նաև հիշեցրեց, որ առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ընդդիմադիր որոշ պատգամավորների դուր չէր եկել ընտրված օրը։ ԱԺ փոխնախագահը նշեց, որ այս ընթացքում փորձել է հարցի շուրջ կոնսենսուսի հասնել բոլոր պատգամավորների հետ, առաջարկվել են տարբեր օրեր, սակայն բոլոր առաջարկները տարբեր հիմնավորումներով ու պատճառաբանություններով ընդունելի չեն եղել այս կամ այն պատգամավորի համար։ «Ի վերջո, հասկանալով, որ հնարավոր չէ ընտրել մեկ օր, որը բոլորին կբավարարի, մենք վերադարձել ենք նախնական մեր առաջարկած օրվան, որը, կարծում ենք, ամենատրամաբանականն է»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Ռուբինյանը նաև կարծիք հայտնեց, որ սա այն նախագծերից է, որն Ազգային ժողովը պետք է ընդունի կոնսենսուսով։ «Ես առաջարկում եմ չքաղաքականացնել այս նախագիծը և բոլորով կողմ քվեարկել»,- եզրափակեց Ռուբինյանը։

Հարակից զեկուցող, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանն էլ նշեց, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու և պաշտոնական հրապարակման դեպքում 2026 թվականի հունվարի 27-ից սկսած՝ Հայաստանում նշվելու է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն, ու  այդ օրը կլինի ոչ աշխատանքային օր։

Օրենքի նախագծի հեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։