Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Գիտություն

Պարզաբանում՝ սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների ուսումնառության վերաբերյալ

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերումն ու ուղղորդումը Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական և Կառավարության ծրագրերի կարևոր առաջնահերթություններից են։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների շրջանում երկու հիմնական ռիսկի խումբ կա.

  • երեխաներ, որոնք 9-րդ դասարանից հետո կրթությունը չեն շարունակում,
  • երեխաներ, որոնք առնվազն մեկ տարի ուշացումով են գնում դպրոց՝ չնայած «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված պահանջին առ այն, որ տվյալ օրացուցային տարում վեց տարեկանը լրանալու դեպքում երեխան պետք է դպրոց հաճախի այդ տարվա սեպտեմբերից։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ դպրոց ուշ հաճախող երեխաների խմբում առավել մեծ թիվ են կազմում արական սեռի երեխաները, ինչը վկայում է այն մասին, որ դպրոց ուշ ուղարկելը որոշ ծնողներ դիտարկում են հետագա զինվորական ծառայության հարցն ինչ-ինչ եղանակներով կարգավորելու համատեքստում։

9-րդ դասարանից հետո երեխաների կրթության շարունակականության ապահովման ուղղությամբ ձեռնարկվել են ներքոնշյալ մի շարք քայլեր, որոնք էապես բարելավել են իրավիճակը. եթե 2021 թվականին կրթությունը չշարունակող երեխաները տվյալ տարիքային խմբում կազմում էին շուրջ 9%, ապա ներկայում այդ ցուցանիշը 6%-ի հասնում.

  • հանրակրթության չափորոշչի ներդրումը, որն անհատականացված կրթության հնարավորություններ է ստեղծել ավագ դասարաններում՝ նպաստելով հետագա մասնագիտական կրթությանը,
  • միջին մասնագիտական կրթության համակարգում կատարված էական փոփոխություններ, որոնց շնորհիվ 2025-2026 ուսումնական տարում ավելի քան 16000 ուսանող է ընդունվել ՄԿՈՒ հաստատություններ։

Ինչ վերաբերում է սահմանված ժամկետից ուշ դպրոց հաճախող երեխաներին, ապա այս մասով դեռևս 2024 թվականի գարնանը կատարվել է համապատասխան իրավական փոփոխություն, որի համաձայն` 2025-2026 ուսումնական տարվանից դպրոց ուշ հաճախող երեխաները, եթե չունեն մտավոր զարգացման լուրջ խնդիր, պետք է ընդգրկվեն իրենց տարիքային խմբին համապատասխան դասարանում։ Այս կարգավորման՝ ուժի մեջ մտնելուն նախորդող ավելի քան մեկ տարի ժամանակահատվածը նպաստել է դպրոց ուշ հաճախող երեխաների թվի նկատելի կրճատմանը։ Եթե նախկինում ամեն տարի սահմանված ժամկետից ուշ դպրոց հաճախող երեխաների թիվը շուրջ 3000-ի էր հասնում, ապա 2025-2026 ուսումնական տարում այդ ցուցանիշը եղել է 777. նշված երեխաները սովորում են 382 հանրակրթական դպրոցներում:

Այս խմբի սովորողների հետ սեպտեմբերից իրականացվել են նպատակային և անհատականացված աշխատանքներ՝ միտված ոչ միայն ուսումնական բացերի լրացմանը, այլև սոցիալ-հոգեբանական հարմարեցմանը, համադասարանցիների հետ արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորմանը և դպրոցական կյանքի բնականոն ռիթմի մեջ ներառմանը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանը և այդ գործընթացում յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ կարիքին համապատասխան պայմանի ապահովմանը՝ հիմք ընդունելով նշված երեխաների համար մշակված անհատական ուսուցման պլանները:

Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում վերոնշյալ դպրոցներում իրականացվել են տարբեր ուղղություններով մի շարք աշխատանքներ, որոնք հիմնականում դրական ազդեցություն են ունեցել սովորողների առաջադիմության վրա։ Այդ աշխատանքները կազմակերպվել են հետևյալ ուղղություններով՝

  • դասավանդող ուսուցիչների, մասնավորապես՝ դասվարների կարողությունների զարգացում. սեպտեմբերի վերջից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ, իրականացվել են վերապատրաստումներ և մենթորական խորհրդատվություններ։ Վերապատրաստումներն իրականացվել են ենթախմբերով, որոնց մասնակցել է շուրջ 540 ուսուցիչ: Յուրաքանչյուր խմբի համար վերապատրաստումները կազմակերպվել են 3 փուլով՝ ընդհանուր մոտ 5 ժամ տևողությամբ: Ուսուցիչների համար մշակվել են նաև մեթոդական ուղեցույցներ։
  • Սովորողների ուսումնառությանն ուղղված աջակցություն. այս ուղղությամբ իրականացված աշխատանքները ևս եղել են բազմաշերտ։ Սեպտեմբերին բոլոր դպրոցները շրջաբերական գրությամբ հանձնարարական են ստացել ուշ դպրոց ընդունված երեխաների համար կազմակերպելու երկարօրյա ծառայություն, որն ուսուցչին և երեխային լրացուցիչ հնարավորություն է ընձեռել յուրացնել բաց թողնված գիտելիքները։ Երկարօրյա ծառայությունը գործել է նաև աշնանային արձակուրդի ժամանակ՝ երեխաներին աջակցելով հասնելու իրենց համադասարանցիներին։ Երեխաներից յուրաքանչյուրի համար կազմակերպվել է անհատականացված ուսուցում, որի շրջանակում տվյալ դասարանում դասավանդվող առարկաների ուսումնական նյութի յուրացմանը զուգահեռ՝ աշխատանքներ են իրականացվել առաջին դասարանի նյութի յուրացման ուղղությամբ։ Այս աշխատանքներն իրականացվել են մանկավարժության մեջ հայտնի «շերտավորված ուսուցման» մեթոդի կիրառմամբ՝ խուսափելով նշյալ երեխաների և համադասարանցիների համար հավելյալ խնդիրներ ստեղծելուց։
  • Սովորողների սոցիալ-հոգեբանական զարգացմանն ու հարմարմանն ուղղված աջակցություն. ուշ դպրոց ընդունված բոլոր երեխաները Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մանկավարժահոգեբանական թիմերի և դպրոցների հոգեբանների կողմից գնահատվել են, ըստ անհրաժեշտության՝ բոլոր երեխաներին տրամադրվել է մանկավարժահոգեբանական աջակցություն։ Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներն անցել են կրթության առանձնահատուկ պայմաների գնահատում և համապատասխան աջակցության մակարդակ՝ ինտելեկտուալ (մտավոր) խնդիրներով պայմանավորված 3-րդ և 4-րդ մակարդակի աջակցության կարիքի արձանագրման դեպքում նրանց ուսուցումը կազմակերպվել է առաջին դասարանում։ Գնահատված մյուս բոլոր երեխաների համար մշակվել են անհատական ուսուցման պլաններ, որոնք ներառել են թե՛ բուն ուսուցման, թե՛ սոցիալ-հոգեբանական հարմարեցմանն ուղղված աշխատանքներ և համապատասխան պատասխանատուներ։
  • Ծնողների հետ իրականացված աշխատանքներ. վերոնշյալ խմբում ընդգրկված յուրաքանչյուր երեխայի ծնողի հետ իրականացվել է անհատական աշխատանք՝ ուղղված ինչպես երեխայի ուսումնական առաջընթացի գրանցմանը, այնպես էլ դպրոցում հարմարեցման և ներգրավման հետ կապված հիմնախնդիրների հաղթահարմանը։
  • ԿԳՄՍ նախարարության, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից անցկացվել են ամենամսյա մշտադիտարկումներ՝ այս խմբի սովորողների ուսումնառությունը պատշաճ կազմակերպելու և ծագած խնդիրներին ժամանակին լուծում տալու նպատակով։

Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտի դրությամբ՝ իրականացված վերլուծության արդյունքում արձանագրվել են հետևյալ տվյալներն ու ցուցանիշները.

  • Սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունված 777 երեխաներից 95-ն ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, որոնցից 19-ի մոտ գնահատվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի 3-րդ աստիճան՝ ինտելեկտուալ (մտավոր) խնդիրներով պայմանավորված, ուստի վերջիններս տեղափոխվել են 1-ին դասարան:
  • Երեխաներից 626-ը սովորում է երկրորդ դասարանում, 131 երեխա՝ 3-րդ դասարանում, 1 երեխա՝ 4-րդ դասարանում:
  • Առաջին կիսամյակի ավարտի դրությամբ երեխաներից մոտ 400-ը ամբողջությամբ տառաճանաչ է և սովորում է համադասարանցիների հետ համընթաց: 174 երեխա ճանաչում է շուրջ 20 տառ, 86 երեխա՝ մինչև 5 տառ, որոնք հիմնականում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ են. նրանց ուսումնառությունը ցանկացած պարագայում պետք է ընթանա մյուսներից տարբերվող տեմպով:
  • Երեխաների գերակշռող մասի ընթերցանության կարողությունները ձևավորված են, որոշներն ընթերցում են իրենց դասընկերներին հավասար, մյուսները՝ դեռ յուրացնում են ընթերցանության տեխնիկան:
  • Ձևավորված են նաև երեխաների գերակշռող մասի մաթեմատիկական գիտելիքներն ու կարողությունները. 517 երեխա ճանաչում է թվերը, որոնցից 495-ը կարողանում է կատարել նաև թվաբանական գործողություններ:

Նշված արդյունքները փաստում են, որ երեխաների շուրջ 80%-ը հաջողությամբ հաղթահարել է առաջին փուլի դժվարությունը և սովորում է իր հասակակիցներին համընթաց։

Ուսումնական տարվա հաջորդ կիսամյակում կշարունակվեն վերը նշված աշխատանքներն այն երեխաների հետ, որոնք դեռևս լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Այսինքն՝ հավելյալ աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր երեխա կստանա համապատասխան ծառայություններն ամբողջ ծավալով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների համար կրթական ծրագրի ամբողջական և արդյունավետ իրագործման ուղղությամբ: Միաժամանակ, նախարարությունը կգործադրի հավելյալ միջոցներ իրազեկելու բոլոր ծնողներին՝ ապահովելու սահմանված ժամկետում երեխաների դպրոց հաճախումը՝ խուսափելով երեխաների համար հավելյալ խնդիրների ստեղծումից