Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածուն ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներին ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է

Հայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա
Հայաստան

Նարեկ Կարապետյանի պնդումը, թե Փաշինյանի աշխատակազմի ծախսերը քառապատկվել են, սխալ է

Fip.am-ը գրում է․

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ծախսերը Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին քառապատկվել են, ավելին՝ Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի, Դանիայի թագավորական ընտանիքների տարեկան ծախսերի համագումարը չի գերազանցում ՀՀ վարչապետի աշխատակազմի տարեկան ծախսը։ «Իր (նկատի ունի Փաշինյանի-խմբ․) կառավարման ընթացքում վարչապետի աշխատակազմի ծախսերը ավելացել են չորս անգամ, սարքել է վարչապետի աշխատակազմի ծախսերը 65 մլն դոլար», -հրապարակած տեսաուղերձում ասում է Կարապետյանը։

Այս հայտարարությունը, առանց ճշտելու, տարածել են հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներ (1, 2, 3, 4, 5)

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս պնդումները և պարզել, որ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ավելին նրա համեմատությունները խիստ մանիպուլյատիվ են։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ծախսերի աճը

Պետական բյուջեն երկրի գլխավոր ֆինանսական պլանն է։ Այն ցույց է տալիս, թե պետությունը որտեղից է հավաքում գումարը (հարկեր, տուրքեր, այլ եկամուտներ) և ինչի վրա է ծախսում այն։ 

2019 թվականին հաստատված պետական բյուջեով վարչապետի աշխատակազմին հատկացվել էր 20,4 միլիարդ դրամ, որը համարժեք էր 47 միլիոն ԱՄՆ դոլարի։ 2026 թվականին արդեն այս թիվը մեծանում է մոտ 5․5 միլիարդ դրամով՝ դառնալով 25,9 միլիարդ դրամ կամ 67 միլիոն դոլար։ 

Վարչապետի աշխատակազմի ծախսերը չեն քառապատկվել, ինչպես պնդում էր Կարապետյանը, այլ ավելացել են ընդամենը 1․27 անգամ։

Եվրոպական միապետությունների ծախսերը

Ստորև ներկայացված են պաշտոնական աղբյուրներից վերցված  տարեկան ծախսերը, որոնք վերաբերում են Կարապետյանի թվարկած երկրների թագավորական ընտանիքների հիմնական ֆինանսավորմանը։ Տվայլները ներառում են երկրների վերջին հրապարակած թվերը։

Իսպանիայում թագավորական ընտանիքի ֆինանսավորումը սահմանվում է տարեկան բյուջեով։ 2025 թվականի համար Իսպանիայի թագավորական տան բյուջեն կազմել է 8.43 միլիոն եվրո, ինչը շուրջ 9.3 միլիոն դոլար է։ Այս գումարը նախատեսված է թագավորի և թագավորական ընտանիքի գործունեության ապահովման համար և չի ներառում անվտանգության և այլ պետական կառույցների ծախսերը։

Շվեդիայում թագավորական ընտանիքի ֆինանսավորումը ներկայացվում է միապետության տարեկան հաշվետվությունում։ 2024 թվականին այդ բյուջեն կազմել է 99.1 միլիոն շվեդական կրոն, ինչը մոտ 9.8 միլիոն ԱՄՆ դոլար է։ Նշված գումարը վերաբերում է միայն թագավորի ինստիտուտի գործունեությանը և չի ներառում թագավորական պալատների պահպանման ամբողջական ծախսերը։

Բելգիայի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականին թագավորական ընտանիքին հատկացված գումարի չափը կազմել է 14.9 միլիոն եվրո կամ շուրջ 16.4 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս գումարը տրամադրվում է թագավորի գործառույթների իրականացման համար և, ըստ օրենքի, չի ենթարկվում ծախսերի մանրամասն վերահսկման։

Դանիայի թագավորական տան պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականին թագավորական ընտանիքի գործունեության համար պետական բյուջեից հատկացվել է 127.2 միլիոն դանիական կրոն, ինչը համարժեք է մոտ 19 միլիոն ԱՄՆ դոլարի։ Այս գումարը ներառում է թագավորական տան գործունեության, աշխատակազմի և վարչական ծախսերը։

Թագավորական ծախսերի համագումարը

Այս ծախսերը միասին կազմում են մոտ 53 մլն ԱՄՆ դոլար, ինչը իրոք չի գերազանցում Վարչապետի աշխատակազմի կողմից ծախսված գումարին, սակայն պետք է նշել, որ թագավորական ընտանիքները չեն հանդիսանում վերը նշված պետությունների քաղաքական ղեկավար մարմինները, ինչպես Հայաստանում վարչապետի աշխատակազմն է։ Հետևաբար համարժեք չէ համեմատել Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը միապետությունների թագավորական ընտանիքների ծախսերի հետ, քանի որ դրանք տարբեր համակարգերի ծախսեր են։ Վարչապետի աշխատակազմը պետական կառավարման մարմին է՝ հստակ գործառույթներով և պատասխանատվությամբ, մինչդեռ թագավորական ընտանիքների ծախսերը հաճախ վերաբերում են արարողակարգին, ավանդույթներին և ներկայացուցչական դերերին, ոչ թե պետական կառավարմանը։

Այսպիսով՝ Կարապետյանի՝ վարչապետի աշխատակազմի ծախսերի «քառապատկման» մասին պնդումը սխալ է և չի համապատասխանում իրականությանը, իսկ Վարչապետի աշխատակազմի ծախսերի համեմատությունը եվրոպական մի քանի միապետությունների թագավորական ընտանիքների հետ համարժեք չէ և խիստ մանիպուլյատիվ է։