Ամբողջությամբ թվայնացվել են ՀՀ քաղաքացիության հետ կապված գործընթացները․ Ներքին գործերի նախարարությունը գործարկել է նոր կայքը
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է նոր թվային հարթակ, որի միջոցով ՀՀ քաղաքացիության հետ կապված գործընթացները ամբողջությամբ թվայնացվել են։
Քաղաքացիները կարող են անհրաժեշտ տեղեկությունը ստանալ և դիմումները ներկայացնել առցանց՝ առանց ֆիզիկական այցելությունների։ ՀՀ քաղաքացիության դիմումները ներկայացվում են Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ mcs-citizenship.am հասցեով։
Գրանցվելու համար ՀՀ քաղաքացիները պետք է օգտագործեն «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակը՝ խիստ նույնականացմամբ, իսկ օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող կամ քաղաքացիություն չունեցող անձինք կարող են գրանցվել ինչպես «ԵսԵմ»-ով, այնպես էլ էլեկտրոնային փոստի միջոցով։
* Բջջային նույնականացման քարտ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել այն հեռախոսահամարը, որով ակտիվացված է թվային նույնականացման ծառայությունը, և մուտք գործել համակարգ՝ mID PIN կոդով։
* ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու համար սահմանված է պետական տուրք, որը վճարվում է գործող կարգով։
* Միևնույն ժամանակ, տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց համար գործում է հատուկ ընթացակարգ․ նրանք դիմումները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ նշված համակարգի միջոցով, և 2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած ազատված են ՀՀ քաղաքացիության դիմումների պետական տուրքի վճարումից։
Նշված կարգավորումները նպատակ ունեն ապահովել գործընթացների պարզեցում, մատչելիություն և հավասար պայմաններ բոլոր շահառուների համար՝ համապատասխանեցնելով դրանք հանրային ծառայությունների թվայնացման ժամանակակից չափանիշներին։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար