Շուրջ 11,000 հանցագnրծություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարար
Պարեկային ծառայությունն իր զարգացման գործընթացը շարունակում է ճիշտ ճանապարհով։ Գրանցվել են մի շարք հանցագործություններ, որոնք բացահայտվել են հենց պարեկների ներդրած ավանդի արդյունքում։ Շուրջ 11,000 հանցագործություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հարցնում է քաղաքացին» հաղորդման շրջանակում այդ մասին հայտնել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Սևանա լճի էկոհամակարգի պահպանման տեսանկյունից պարեկները ևս մեծ ներդրում են ունեցել՝ բացահայտելով ապօրինի ձկնորսությանը վերաբերող մի շարք դեպքեր և այդ կերպ նպաստելով էկոհամակարգի կայուն ձևավորմանն ու պաշտպանությանը»,- նշել է ՆԳ նախարարը։
Նա հավելել է, որ պարեկային ծառայողների համար առաջին անգամ տարեկան վերապատրաստումները դարձել են պարտադիր, որովհետև հենց քաղաքացիներից է նախարարությունը ստացել այդ պահանջը։
«Տարվա կտրվածքով պարեկները շփվելով մեր հասարակության տարբեր շերտերի հետ՝ կարող են թերություններ ունենալ, մի շարք խնդիրներ կարող են ոչ ճիշտ կարգավորված լինել, ուստի հետադարձ կապով տարբեր մտահոգությունները, նաև քննադատությունները մեզ հիմք են տալիս տարեկան վերապատրաստումների շրջանակում կատարելագործել պարեկների հմտություններն ու տարվա կտրվածքով կարգավորել հընթացս արձանագրված խնդիրները»,- ասել է ՆԳ նախարարը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը