Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է ԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքները Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում Պաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ Հայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածուն ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներին ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող

Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետ
Հայաստան

2 % հետվճար անկանխիկ գնումներից․ ծրագիրը ԱՐՔԱ վճարային համակարգի քարտապանների համար է

ԱՐՔԱ վճարային համակարգով անկանխիկ գնումներից ֆիզիկական անձանց հետվճար կտրամադրվի։ Դա կսկսի գործել 2026թ հունվարից։ Այս պահին շրջանառության մեջ է մոտ 500 հազար ԱՐՔԱ քարտ։ Քաղաքացիներն անկանխիկ առևտուր անելու դեպքում 2 տոկոս հետվճար կստանան։ Հետվճարները հաշվարկվում և վճարվում են 2026 թվականի փետրվար ամսվանից սկսած մինչև 2027 թվականի հունվարը՝ ներառյալ։

Անկանխիկ գործարքի հետվճարի չափը ձևավորվում է միջոցառման մասնակից գործընկեր «Արմենիան Քարդ» ընկերության հատկացումներից՝ 1% և պետության կողմից 1% համամասնությամբ:

2026թ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանում նոր պիլոտային ծրագիր կիրականացվի։ 2 % հետվճար կտրամադրվի անկանխիկ գնումների դեպքում։ Բայց այս դեպքում հետվճար են ստանալու միայն ԱՐՔԱ վճարային քարտերով գործարք կատարող ֆիզիկական անձինք։ Միջոցառումն ուղղված է պետություն-մասնավոր սոցիալական, տնտեսական փոխգործակցության ապահովմանը և նպատակ ունի ամրապնդելու անկանխիկ գործառնությունների համակարգը։

Այն նաև փոխշահավետ հնարավորություն է շահառուների համար, քանի որ առաջարկում է որոշակի պայմանների դեպքում անկանխիկ գործառնություններից գումարային վերադարձ ստանալ: Բայց ոչ բոլոր գործարքների դեպքում է վերադարձ լինելու։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան․ «Հետվճարը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս՝ ինքնաշխատ եղանակով մինչև հաշվետու ամսվա հաջորդող ամսվա 25-րդ օրը։ Տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկում է այդ ամսվա նախորդող ամսում ապրանքների և ծառայությունների ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ վճարումների 2 տոկոսի չափով։ Յուրաքանչյուր գործարքից հետվճարը չի կարող գերազանցել 6 հազար դրամը, ամսվա համար՝ 60 հազար դրամը»։

Ծրագիրը չի վերաբերում կոմունալ վճարներին, կապի ու ՏՏ ոլորտի վճարումներին, բարձր ռիսկային վճարակետերում կատարված գործարքներին, ԱՐՔԱ -ի նվեր կամ մեկ անգամյա օգտագործման քարտին։

Վարչապետը ևս մեկ անգամ հստակեցնում է․

«Կարճ ասած՝ ամենօրյա ծախսերը, եթե կատարվում է ԱՐՔԱ քարտերով, 2 տոկոսը վերադարձվում է քարտին»։

Այս պահին ԱՐՔԱ վճարային համակարգում շրջանառության մեջ է շուրջ 500 հազար քարտ։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ևս ընդգծում է՝ քարտերի քանակը քիչ է, բայց առաջիկայում գուցե համատեղ քարտեր թողարկվեն։

«Քարտերը քիչ են։ Վճարային քարտերի գերակշիռ մասը visa կամ master քարտեր են։ Բայց բանակցում ենք, առաջարկել ենք, որ համատեղ քարտեր լինեն»։

Ֆինանսների փոխնախարար Էդգար Մկրչտյանը չի հստակեցնում՝ արդյո՞ք վերահսկման մեխանիզմ կա, որով կհետևեն, որ ընկերությունը քարտերի սպասարկման վճարը չբարձրացնի։ Որպես կանոն քարտը անվճար է՝ ասում է Մարտին Գալստյանը։ Ֆինանսների փոխնախարար Էդգար Մկրտչյանը ընդգծում է․

«Սույն միջոցառումը գների կարգավորմանը չի վերաբերում։ Այլ վերաբերում է անկանխիկ եղանակով գնումների հետվճարին։ Կարծում եմ, որ գների հետ կապված հարցը առանձին քննարկման առարկա է»։

Տեխիկական խնդիրներից խուսափել հնարավոր չէ, հաշվի առնելով սպասվող հոսքերը՝ ասում է Մկրտչյանը։ Բայց նշում է՝ գործընկերները խոստացել են ամեն ինչ անել, որպեսզի տեխնիկական խնդիրները նվազագույնի հասնեն։ Ընդհանրապես, Հայաստանում խրախուսվում է անկանխիկ գործարքների ավելացումը։

Կենսաթոշակառուներն ու նպաստ ստացող քաղաքացիները ևս կարող են հետվճար ստանալ՝ անկանխիկ գործարքների դեպքում՝ հունվարից արդեն 20 տոկոս՝ ներկայիս 12 տոկոսի փոխարեն։ Այստեղ քարտի նախապայման չկա։ Իսկ 2026թ ապրիլի մեկից կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ։