Ուզում եմ մարզերում բնակվող և այս օրերին Երևանում անդադար խցանումներ առաջացնող իմ սիրելի հայրենակիցներին հարցնել` այդ ի՞նչ եք փնտրում, որ չեք գտնում. Գեղամ Նազարյան
Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանից մինչեւ մեր տուն ոտքով մոտ 24_25 րոպե է, արագ քայլելու դեպքում 20 րոպե։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը: «Այսօր ավտոմեքենայով այդ նույն ճանապարհն անցանք 17 րոպեում, երբ սովորաբար 3-4 րոպե է։
Ծնվել եւ մեծացել եմ Արեշում։ Ես երբեք գերբեռնված չէի տեսել ոչ Սասունցի Դավիթ, եւ ոչ էլ Մուրացան փողոցները։
Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, մեղադրել, բայց ուզում եմ մարզերում բնակվող եւ այս օրերին առավոտից երեկո Երեւանի այս խանութից այն խանութ, այս մոլից այն մոլ, այս առեւտրի կենտրոնից այն առեւտրի կենտրոն գնացող եւ անդադար խցանումներ առաջացնող իմ սիրելի հայրենակիցներին հարցնել` այդ ինչ եք փնտրում, որ չեք ճարում, այդ ինչ կա Երեւանի խանութներում, որ չկա Արտաշատում, Արարատում, Արմավիրում, Աբովյանում, Սեւանում, Հրազդանում։
Մի՞թե ձեզ հաճելի է խցանումների մեջ երթեւեկել, օրը խցանումների մեջ անցկացնել։
Միայն չասեք, թե երեխաներին բերում եք Տոնածառը ցույց տաք։ Այսօր հատուկ եղել եմ Հանրապետության հրապարակում, եւ ոչ մի հոծ բազմություն չեմ տեսել։
Կարող եք հարցիս չպատասխանել, բայց գոնե ինքներդ ձեզ ասացեք` ի՞նչ եք այսքան փնտրում Երեւանի փողոցներում։
Ի դեպ, հարցս վերաբերում է նաեւ շատ երեւանցիների, որոնք կրկին անդադար փնտրտուքների մեջ են»,-գրել է նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...