ՆԳ նախարարը ներկա է եղել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների ամանորյա հեքիաթային ներկայացմանը
Դեկտեմբերի 25-ին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տոնական մթնոլորտ էր։ «Ամանորյա երազ» խորագրով ներկայացման հերոսները երեխաներն էին՝ իրենց ժպիտներով, երազանքներով և հեքիաթային կերպարներով։
Միջոցառմանը ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Ներկա էին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՆԳ նախարարության և «ՍՕԱՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ։
Մանկատան սաները ներկայացրին իրենց հեքիաթային կերպարները և կատարած բարի գործերի համար լուսավորելով աստղերը՝ տոնական տրամադրություն պարգևեցին հյուրերին։
Ներկայացման ավարտին ՆԳ նախարարության կողմից նվերներ հանձնվեցին երեխաներին։
Հանդիպումը սպասված էր հատկապես մանկատան սան Ալենի համար, ով երազում է դառնալ ոստիկան: Ալենը հնարավորություն ունեցավ շրջել պարեկների հետ, ծանոթանալ իր երազանքի մասնագիտությանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին